Կանացի ինքնատիպ եւ արդյունավետ զենքեր պաշտպանության համար
ЛАЙФԻնչպես հայտնի է՝ կանայք սարսափելի զենք ունեն. լեզուն եւ աչքերը: Բայց ինչ անել, եթե տղամարդու սրտին ուղղված կանացի այդ երկու մահացու զենքերը չեն ազդում խուլիգանների վրա: Համաշխարհային սարդոստայնում գտանք այս հոդվածը: Դրա համար շնորհակալություն ենք հայտնում woman.mirtesen.ru կայքին, իսկ Ձեզ մաղթում ենք հաճելի ընթերցում:
«Կանացի զենք» կատալոգը նվիրված է Բռնության դեմ պայքարի օրվան, որը նշվում էր երեկ: Տիկնայք, առա՛ջ:
Ատրճանակ-մատանի

Անակնկալներով լի առարկա՝ «երեքը մեկում». զարդ, հնություն եւ արտասովոր ատրճանակ: Այս սպանիչ գեղեցկությունը 1870 թվականին պատրաստել են Անգլիայում:
Կրծքալ-հրանետ
Ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի բեմական զենքը:

Մատանի-կաստետ

4 ադամանդով միանգամից 4 մատանիները հակառակորդին, անկասկած, կակնարկեն, թե ում հետ գործ ունեն: Իսկ «Մինչեւ մահը բաժանի մեզ» արտահայտությունը ձեզ եւ ձեր սիրելիին կհիշեցնի ամուսնության սուրբ «ռազմավարի» մասին:
Խայթող ադամանդ

«Վարձու մարդասպան» նշանադրության մատանին կատակ բան չէ: Այս երիզի վրա բարձր տեղադրված իսկական ադամանդը կարող է մահացու զենքի վերածվել: Այն ստեղծել է Թոբիաս Վոնգը (Tobias Wong): Նույնիսկ մեկ կարատանոց ադամանդը կարող է մինչեւ ոսկոր կտրել մաշկը:
«Ռումբ» ձեռնապայուսակ

Այս փոքրիկ պայուսակը նույնպես կարող է որպես զենք ծառայել:
Շրթներկ խուլիգանների դեմ

Այսպիսի շրթներկով չես կարող ներկել շուրթերդ: Բայց այն կարող է չարագործներից պաշտպանել տիրուհուն՝ 350.000 վոլտ հոսանքով էլեկտրաշոկի ցնցում ապահովելով: Նորաոճ պատյանի վրա նաեւ լապտեր կա: Իրական must-have բոլոր կանանց համար:
Վտանգավոր պայուսակ

Խուլիգանի պայուսակ-կաստետ
Գազային iPhone

Փոփոխվող հատուկ պատյանի շնորհիվ հեռախոսը կարելի է վերածել ինքնապաշտպանական միջոցի: Այսպիսի պատյանները թողարկվում են չորս գույնով: Հանկարծակի սեղմելուց խուսափելու համար դրա վրա պաշտպանիչ համակարգ կա:
Էլեկտրաշոկով պատյան սմարթֆոնների համար

Սմարթֆոնի պատյանը կարող է զինված լինել ոչ միայն գազային փամփուշտներով, այլեւ էլեկտրաշոկով:
Կանացի էլեկտրաշոկ

Ոչ վաղ անցյալում կանանց ինքնապաշտպանության միջոցների զինանոցը համալրվեց գունային տարբեր մոտեցումներով ու ոճային դիզայնով առանձնացող էլեկտրաշոկով: Դրա գործողության շառավիղը 4.5 մետր է: Բայց սա դեռ ամենը չէ: Հիմա այն երկուսը մեկում է. երաժշտական նվագարկիչ եւ էլեկտրաշոկ Taser MPH:
Կանացի ատրճանակ Dior 001






Հոլանդական դիզայներ Թեդ Նոթենը կոնցեպտուալ ատրճանակ է հնարել` Dior 001: Անզուգական «գաղտնի գործակալի» ատրճանակի սպիտակ պատյանն իր մեջ թաքցնում է վիտամինների համար նախատեսված բաժին, մարգարտով վարսակալ, շուրթերի համար փայլ, USB կրիչ, փոքրիկ հայելի, սեւաներկ եւ նույնիսկ 100 գրամանոց արծաթի ձուլակտոր:



