Ֆլորիդայում առաջացած ճեղքվածքը երկու տուն եւ նավակ է կլանել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Ֆլորիդա նահանգում առաջացած ճեղքվածքը երկու տուն եւ նավակ է կլանել: Պասկո շրջանի հանրային անվտանգության ղեկավարի օգնական Քեւին Հաթրին նշել է, որ ճեղքվածքի լայնությունը 76 մետր է, խորությունը՝ 15 մետր: Սա ամենամեծ ճեղքվածքն է վերջին 30 տարվա ընթացքում:
AmericaRU.com-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, ճեղքվածքը 11 տուն է վնասել. 3 տուն մասամբ փլուզվել է, մնացյալները թեթեւ վնասներ են կրել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Բոլոր շենքերն ապահովագրված են եղել, բնակիչները փոխհատուցում կստանան:
Երկրաբաններն ուսումնասիրում են ճեղքվածքի առաջացման պատճառները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



