Մոսկվայում 2 տարեկան տղան ընկել է շենքի 8-րդ հարկից ու մահացել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի հարավում 2 տարեկան տղան ընկել է մեծ բարձրությունից եւ մահացել: Այս մասին հաղորդում է Մոսկվայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: «Շենքերից մեկի հարեւանությամբ երեխայի մարմին է հայտնաբերվել՝ մարմնական վնասվածքներով, որոնք առաջացել են մեծ բարձրությունից ընկնելու հետեւանքով»,- հաղորդում է Ռոսբալտը:
Ըստ ՔԿ-ի՝ երեխան կարող էր ինքնուրույն բարձրանալ պատուհանագոգին եւ ընկնել 8-րդ հարկի բարձրությունից: Տղան սենյակում առանց մեծահասակների հսկողության է մնացել, փոքրիկի մայրը հիվանդանոցում է եղել:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



