«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները խրախուսում են փառատոնի ստեղծագործական ազատությունը
КУЛЬТУРА
Հայաստան ժամանած տարբեր երկրների ֆիլմարտադրության ներկայացուցիչները կարծում են, որ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը լի էր ջերմությամբ, սիրով ու ներդաշնակ մթնոլորտով: Իրենց տպավորությունների մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ ամփոփիչ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի ժյուրիի անդամները:
«Այս փառատոնն ինձ համար հիանալի փորձառություն էր. մարդ մտածումէ, թե ինչո՞ւ է այս փառատոնն այսքան ներշնչող: Կարծում եմ, որպատճառը հայ ժողովուրդն է ու նրա պատմությունը: Ժյուրին բաղկացածէր տարբեր տեսակետներ ունեցող մասնագետներից, սակայն մենքկարողացանք համադրել մեր կարծիքները և լավ աշխատել: «Ոսկե ծիրան»-ում ամեն բան ներդաշնակ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ժյուրիիանդամ Յուջին Քորը:
Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, օսկարակիր ռեժիսոր ՀյուՀադսոնի խոսքով` ինքը կարողացել է դյուրին համագործակցել ժյուրիի բոլոր անդամների հետ: «Ֆիլմերն ավելի լավն էին, քան ես ակնկալում էի: Մենքմեր հավանությունը տվեցինք «Ցանկալի Դուրգան» ժապավենին, կինո, որը հզոր է, խոր, խորհրդավոր: Կարծում եմ, որ ճիշտ որոշում ենքկայացրել: Պետք է ընդգծեմ, որ եկել էի Հայաստան երիտասարդ կինոդիտելու ու տեսա դա»,-ասաց Հադսոնը:
Ժյուրիի անդամ Մարիամ դ’ Աբոն նշեց, որ իր մայրը ծնվել է Վրաստանում, և ինքը վաղուց է լսել հայերի, նրանց պատմության մասին: «Ինձ համարանհավատալի էր տեսնել ձեր ոգին. ես բացահայտեցի այն, որ չնայած ձեր ժողովրդի ծանր պատմությանը` դուք պահպանել եք ձեր ինքնությունը: Դա երևում է ձեր կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերում: Կինոլեզուն միջազգային համընդհանուր լեզու է, և եթե զարգացնեք այն, ավելի հեշտկլինի դրսի հետ շփվելը: Կարծում եմ, որ Հայաստանում հիանալի դերասաններ կան: Հատկապես հավանել եմ «Կյանք ու կռիվ» ֆիլմիդերասանական կազմը: Մաղթում եմ ապագա, որում կկարողանաք ձեր ծրագրերն իրականություն դարձնել առանց խոչընդոտների»,-եզրափակեց Մարիամը:
«Լավ էր վավերագրական կինոյի համայնապատկեր տեսնել, որը ոչ միայն քաղաքական անցուդարձին էր անդրադառնում, որը ցանկանում ենքփոխել, այլև ականատես եղանք կինոլեզվի, որը լուսավոր է, դրական: Գնահատելի էր հումորն ու ներհայեցողական թեթև մոտեցումները: Կինոյումկարևոր է դրաման, կյանքը, հումորն ու արտառոց լինելը: Լավ էր, որ արտասվում և ծիծաղում էինք միևնույն ժամանակ»,- ասաց ժյուրիի անդամԹոմ Ֆասարթը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկեծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնիգլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատՍուսաննա Հարությունյանը։




















































