Սասունիկում երկու ավտոտնակի տանիք և 350 հակ անասնակեր է այրվել
ОБЩЕСТВОԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը և անասնագոմին հարակից 2 ավտոտնակների տանիքները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:11-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են մոտ 350 հակ անասնակեր և ավտոտնակների տանիքներն՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



