Մոտ 1,9 մլրդ դրամ, 1 մլն դոլար, 66 մլն դրամի բաժնեմաս. ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հայտարարագիրը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 24 միավոր անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 2 բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն, 1 ավտոկայան և թվով 19 հողամաս:
Պատգամավորի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլրդ 896 մլն դրամ և 960,000 դոլար: Տարեսկզբից մինչև մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2,203,990 դրամ:
Արայիկ Գրիգորյանը մեկ ընկերություններում բաժնեմաս ունի՝ 66 մլն դրամի չափով:
Շարժական գույքից հայտարարագրել է VAZ 21213 մակնիշի մեկ ավտոմեքենա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



