Չինացի իրավապաշտպան Լյո Սյաոբոյի աճյունասափորը ծովի ալիքներին են հանձնել
МЕЖДУНАРОДНОЕԼյարդի քաղցկեղից մահացած չինացի այլախոհ իրավապաշտպան, Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի աճյունասափորը ծովի ալիքներին են հանձնել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Լյու Սյաոբոյի մարմինը դիակիզվել է շաբաթ առավոտյան, ու նրա այրին՝ Լյու Սյան նրա աճյունը հանձնել է ծովի ալիքներին՝ նրա ազգականների կամքին ու տեղի ավանդույթներին համապատասխան»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Լյու Սյաոբոն մահացել է 61 տարեկանում Շենյան քաղաքի բժշկական համալսարանի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր լյարդի քաղցկեղի վերջին աստիճանի ախտորոշումից հետո։ Խաղաղության Նոբելյան մրցանակը Լյու Սյաոբոն ստացել էր 2010-ին «Չինաստանում մարդու իրավունքների երկարատեւ ու հոժարակամ պայքարի համար»։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



