Սիրո՞ւմ եք ծաղիկներ, ինչպիսի՞ ծաղիկներ եք սիրում։ Ո՞ր ծաղիկներն են հաճելի Ձեր աչքի համար։ Ձեր ընտրությունը, որքան էլ որ դա զարմանալի հնչի, կարող է որոշ բաներ պատմել Ձեր բնավորության մասին
ЛАЙФԵվ այսպես ընտրեք ծաղիկը ներկայացված տարբերակներից և ներքևում դիտեք թե ի՞նչ է նշանակում Ձեր ընտրությունը։ Եթե չեք գտնում Ձեր սիրած ծաղիկը, ուրեմն ընտրեք դրան ամենամոտ ծազիկը։
1. Կակաչ
Կակաչ ընտրող մարդը՝ վառ և արտառոց անհատականություն է։ Կյանքը եռում է Ձեր մեջ։ Դուք ունեք բազմաթիվ տաղանդներ և ձգտումներ։
Կակաչն ունի արբեցնող հատկություն և Դուք, ինչպես կակաչի սերմերը, մնում եք բոլոր այն մարդկանց հիշողության մեջ, ով Ձեզ ճանաչում է։ Բացի դրանից, կակաչ ծաղիկը խորհրդանշում է երկար հիշողություն։
2. Իրիս
Իրիս նշանակում է «ծիածան»։ Նրանք, ովքեր ընտրում են իրիսը, ունեն բազմակողմ ստեղծագործական ձիրքեր, վառ պոտենցիալ և մեծ երևակայություն։ Այս ծաղկի ամենավառ սիրահարներից, կարելի է նշել Վան Գոգին։
Բացի դրանից, իրիսը խորհրդանշում է հարուստ հոգևոր աշխարհ։
Բայց իրիսի սիրահարներն ունեն նաև թույլ կողմեր։ Ձեր համար դժվար է յուրաքանչյուր համակարգն ու առօրյան, ամեն օրը Ձեզ համար պետք է լինի յուրահատուկ։ Դուք դժվար եք պահում Ձեր խոսքը, քանի որ չգիտեք թե վաղը քամին Ձեզ որ կողմ կտանի։
3. Վարդակակաչ (Тюльпан)
Վարդակակաչը՝ ճանապարհորդ ծաղիկ է, նրան տեղափոխել են երկրից երկիր և ամեն տեղ այն ամուր արմատներ է գցել։ Նույն կերպ, նրանք, ովքեր գերադասում են այս ծաղիկը՝ հարմարվող են յուրաքանչյուր միջավայրում և ունակ են ամեն տեղ ստեղծել իրենց հարմարավետությունը։
Նրանք, ովքեր ընտրում են այս ծաղիկը՝ շատ են սիրում ճանապարհորդել, բայց նրանք շատ ամուր են կապված իրենց տանն ու ընտանիքին։ Նրանք շփման մեջ հաճելի, մտածկոտ և շատ զգայուն մարդիկ են։
4. Վարդ ԿԱՐԴԱԼ ՄՆԱՑԱԾԸ







