Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների հերթական փուլն անարդյունք է ավարտվել
МЕЖДУНАРОДНОЕԱնարդյունք է ավարտվել Սիրիայի պատերազմին վերջ դնելու փորձերին ուղղված ժնևյան բանակցությունների հերթական փուլը:  
Ինչպես փոխանցում է DW.com-ը, ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների արդեն 7-րդ փուլը չտվեց սպասվող առաջընթացը: Դե Միստուրան հույս է հայտնել, որ երկխոսության հաջորդ փուլում, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին, հակամարտության կողմերը կհամաձայնեն գոնե միասին նստել մեկ սեղանի շուրջ: 
Մինչ այս Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները միմյանց հետո շփվել են միջնորդների օգնությամբ: 
Դե Միստուրայի խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պատվիրակությունն անգամ չնչին պատրաստակամություն չի ցուցաբերել իշխանության անցումային փուլի մասին բանակցելու համար:
			
			
			
			
			
				
			
			
			


