«Երևանյան ամառ 2017». բացօթյա համերգային ծրագիր՝ Կենտրոն վարչական շրջանում
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «Երաժշտական հրավառություն կենտրոնում» բացօթյա համերգային ծրագիրը՝ «The Band» խմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթիվարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ազգային և ժամանակակից երաժշտական ուղղությունների միախառնված ռիթմերն ու ելևէջները Հյուսիսիային պողոտայում իրենց երեկոյան հանգիստն անցկացնող երևանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին պարգևեցին բարձր տրամադրություն և դրական լիցքեր ողջ համերգի ընթացքում:
«Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:



