Ամերիկուհին գլխուղեղի քաղցկեղի վիրահատությունն ու բուժման ընթացքը նկարահանել ու հրապարակել է YouTube-ում (լուսանկարներ)
ВИДЕОPast.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչ, ուսուցչուհի և բյութի բլոգեր Քորթնի Էլիզաբեթ Ուորները տեսահոլովակ է նկարահանել, որտեղ ներկայացված է իր մոտ հայտնաբերված քաղցկեղի վիրահատությունը:
Աղջիկը մայիսին YouTube-ում տեսանյութ է հրապարակել` «Ես գլխուղեղի քաղցկեղ ունեմ» վերնագրով, որտեղ պատմել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Դրանից հետո աղջիկն իրապատում շոու է սկսել և պատմելով բուժման ողջ ընթացքի մասին: Նա պարբերաբար նոր տեսանյութեր է հրապարակել և պատասխանել հետևորդների հարցերին:
Աղբյուրը պատմում է, որ արդյունքում բլոգերը տեսանյութ է նկարահանել նաև քաղցկեղի հեռացման վիրահատության ժամանակ, այնուհետև հրապարակել վերջնական տեսահոլովակը: Նա ցուցադրել է նաև գլխի սափրված հատվածը և վիրահատական միջամտությունից մնացած սպին:




















































