Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացներին մասնակցել է 90 սփյուռքահ աշխարհի 17 երկրից

МЕЖДУНАРОДНОЕ

 ԵՊՀ մշակույթի կենտրոնում հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցել 90 սփյուռքահայ աշխարհի 17 երկրից: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Դասընթացների փակման արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքինախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա  ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի պետական համալսարանիջանքերով և իհարկե տարբեր երկրներից ժամանած մասնակիցներիշնորհիվ «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք ուղղություններն այստարի ևս հաջող ընթացք ունեցան: Իհարկե, այս ամենն անհնարին կլիներառանց լուրջ և տևական աշխատանքի, որը սովորական աշխատանք չէ, այլնախևառաջ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներիլուծման ուղղված աշխատանք է: Յուրաքանչյուր դասընթացինախապատրաստական փուլում ամենայն աչալրջությամբ է կատարվելդասախոսական կազմի ընտրությունը»,- նշեց Սերժ Սրապիոնյանը: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի առաքելությունն ամենից առաջ հայապահպանությանը նպաստելն է: «Ձեզանից յուրաքանչյուրընույնպես իր առաքելությունն ունի: Դուք պիտի միասնաբար գործեք, մեկ բռունցք դառնաք և կապված մնաք հայոց երկիրին, նրա մշակույթին, երգու պարին: Դուք պիտի դառնաք լավագույն լրագրողը, առաջնորդը, պարուսույցը, դրանով իսկ հզորացնելով նախևառաջ ձեր Հայրենիքը»,- նշեց Սերժ Սրապիոնյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենՄհեր Հովհաննիսյանը: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սփյուռքահայ մասնակիցներին իրենց ներկայության համար: Ձեզ միխնդրանք ունեմ՝ երբեք չմոռանաք Հայաստանը, Սփյուռքի նախարարությանն ու Երևանի պետական համալսարանին: Միշտ հիշեք, որ Հայրենիքումկան այնպիսի կառույցներ, որոնք պատրաստ են ցանկացած պահին լինել ձեր կողքին: Ձեր բնակության վայրերում բարձր պահեք այն դրոշը, որնայսօր կփոխանցենք ձեզ»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Այնուհետև ելույթ ունեցան «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավարները: Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացի ղեկավար Եկատերինա Ալթունյանը նշեց, որ դասընթացի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ընդհանուր հարթակի ստեղծումը, որը հետագայում կդառնա նոր ծրագրերի և նախաձեռնությունների հիմք: Դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ Սփյուռքահայ լրագրողների դասընթացի ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մասնավորապես ասաց. «Հայրենիքը ձեզանից յուրաքանչյուրի սրտի ու հոգու մեջ է, այդ Հայրենիքի կորուստը հավասարազոր է սեփական եսի կորստին: Ուստի խնդրում եմ միշտ Հայրենիքի հետ լինել, Հայրենքով ու Հայրենիքում ապրել »:

Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավար, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացների ընթացքում: «Հատկանշական է նաև այն, որ ամառային դպրոցի մասնակիցներից շատերը Հայրենիքում բացահայտում են նաև իրենց արմատները, վերագտնում են իրենց ինքնությունը: Վառ օրինակ է Բուլղարիայից ժամանած և Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացին մասնակցողԳրոնիկա Գաֆաֆյանը, ով պարուսույց Գագիկ Գինոսյանի շնորհիվ պարզել է, որ ինքը հայ ֆիդայական պայքարի մեծանուն ներկայացուցիչ ԱրշակԳաֆաֆյանի՝ Քեռիի ժառանգներից է: Սա մեզ համար իրոք նշանակալի իրադարձություն էր»,-նշեց Կարինե Դավթյանը:

Այնուհետև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը մասնակիցներին հանձնեցին ամառային դպրոցին մասնակցությունը վկայող հավաստագրեր:

Միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ամառային դպրոցի սաները:

 Համերգային համարներով հանդես եկան Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց դասընթացների և մասնակիցների մասին պատմող փոքրիկ ֆիլմ»:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай