Ереван, 05.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Զինհաշմանդամների սրճարանի ստեղծումը՝ նրանց համար աշխատանքի ու զբաղվածության խնդիրների լուծման ճանապարհ

ОБЩЕСТВО
Նախատեսվում է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ստեղծել վերականգնողական կենտրոն զինվորական հաշմանդամների համար: Միաժամանակ կենտրոնի դիմաց՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի այգում ստեղծվելու է հերոսների պուրակ, որտեղ տեղակայված սրճարանում զինհաշմանդամներ կամ նրանց ընտանիքի անդամներն են աշխատելու:
 
Եվ այս ամբողջ աշխատանքների իրագործումը հնարավոր է եղել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ–ի և առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի համատեղ ջանքերի շնորհիվ: Պուրակում կառուցվելիք սրճարանը բարեգործական հիմունքներով է աշխատելու և գոյացած շահույթը տրամադրվելու է կարիքավոր ու վիրավոր զինհաշմանդամների, վիրավոր զինվորիների կամ զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև ուղղվելու է մարզերում վերականգնողական կենտրոնների կառուցմանը:
 
ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ այնտեղ կարող են աշխատել կենտրոնում բուժվող տղաները, երևանաբնակ զինհաշմանդամները կամ իրենց ընտանիքի անդամները:
 
Հայկուհին ասում է, որ կենտրոնի և սրճարանի բացումը նախնական հաշվարկներով նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին: Այս պահին այն ամբողջությամբ վերակառուցվում և վերանորոգվում է: Թեև շենքի վերանորոգման համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, սակայն փոխարենը Ազգային Ժողովն է գումար հատկացրել, առաջին տիկինն է գումար փոխանցել, իսկ Պաշտպանության նախարարությունն ու հասարակական սեկտորը խոստացել են գումար փոխանցել:
«Տարբեր անհատներ միավորվել են, որպեսզի վերականգնողական կենտրոնը կառուցվի, բայց Պաշտպանության նախարարությունն էլ տարբեր կառույցներին փորձել է ուղղորդել ֆինանսավորելու մեր այս ծրագիրը»,– ասաց նա:
 
Հայկուհի Մինասյանը մասնագիտությամբ լրագրող է: Բարեգործություն, մասնավորապես՝ հաշմանդամ ու վիրավոր զինվորներին օգնելու առաջին քայլը եղել է երեք տարի առաջ, երբ Գևորգ Եղիազարյանի մասին պատմող տեսանյութը տեսնելուց հետո վերջինին օգնելու նպատակով դրամահավաք կազմակերպեց և հասկացավ, որ վիրավոր զինվորները պետությունից շատ քիչ բան են ստանում և, կարելի է ասել, մնում են մենակ իրենց խնդիրների հետ:
 
«Գևորգից հետո տարբեր զինհաշմանդամների հետ ծանոթացա ու սկսեցի դրամահավաքներ անցկացնել: Միաժամանակ դիմում էի նախարարություն, և 3 տարվա ընթացքում բավական շատ ծրագրեր իրականացրինք՝ գյուղական զուգարաններից օգտվելու հնարավորություն չունեցող և հենաշարժողական խնդիրներ ունեցող զինհաշմանդամների համար 20–ից ավել սանհանգույց կառուցեցինք: Հետո առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ ծանոթացա, նրա հետ 100–ից ավել ընտանիք այցելեցինք, հետո ծանոթացանք Դավիթների հետ, ովքեր ապրիլյան պատերազմից հետո կինեզիստներ էին և փորձում էին զինվորներին ոտքի հանել:
 
Պարոն Մուրադյանի հետ հասկանում էինք, որ Հայաստանում պետք է պարտադիր վերկանգնողական կենտրոն ունենանք, որովհետև արտերկրում վերականգնողական բուժումը շատ թանկ է, և մենք հազարավոր եվրոներ էինք ծախսում, որպեսզի արտերկիր ուղարկեինք զինհաշմանդամներին կամ վիրավոր զինվորներին: Հասկացանք, որ պետք է դա կազմակերպել:
 
Արմեն Մուրադյանն ասաց պատրաստ է տարածք տրամադրել: Դա պատմամշակութային շենք է, որպես խորհրդանիշ հենց դա ընտրվեց, քանի որ այն Հայաստանում կառուցված առաջին հիվանդանոցն է: Մեր հասարակական կազմակերպությունն էլ սկսեց դրամահավաքներ կազմակերպել, ծրագիրը իրականացավ համատեղ: ՀԿ–ն չէր կարող առանց բժշկական համալսարանի օգնության այդ տարածքը որևէ կերպով ձեռք բերել, իսկ բժշկական համալսարանն էլ պետական հիմնադրամ լինելով՝ չէր կաորղ օգնել դրամահավաքներին»,– պատմեց նա:
 
Հայկուհու խոսքով՝ սրճարանի բացումը զինհաշմանդամություն ունեցող երիտասարդների համար զբաղվածության և աշխատանքի խնդրի լուծման նպատակ է հետապնդում: «Վստահ եմ, որ մի փոքր խանութ էլ կտեղադրենք, որտեղ զինհաշմանդամների ընատնիքներից վերցված գյուղմթերքը կվաճառվի»,– հավելեց նա:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»