ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել մարդու իրավունքների հարցերով խորհրդակցություններ
МЕЖДУНАРОДНОЕ Երևանում հուլիսի 14-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի պետ Անատոլի Վիկտորովը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում և Մարդու իրավունքների խորհրդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը:
Խորհրդակցությունների ավարտին ՌԴ ԱԳՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
			
			
			
			
			
				
			
			
			


