Ամերիկացի դիզայները զարդեր է պատրաստել մակարոնից և լատեքսից (լուսանկարներ)
ЛАЙФՆյու Յորքում բնակվող դիզայներ Աննա Պիրսը զարդերի հավաքածու է ստեղծել, որոնց պատրաստման համար օգտագործվել է մակարոն և լատեքս: Այս մասին հայտնում է Vogue-ը:
«Այսպիսի նուրբ պաստա-զարդի տերը պետք է հոգ տանի դրա մասին: Այն թանկարժեք է բառի այլ իմաստով՝ չնայած պատրաստված է սովորական նյութերից», - ասել է դիզայները:
Պիրսի խոսքով՝ զարդերը պատրաստելու համար ինքը մակարոնից և լատեքսից բացի գործվածքներ է օգտագործում:
«Նյութերը, որոնք օգտագործում եմ, մեծ մասամբ կանխորոշում են դիզայնը: Ահա թե ինչու եմ սիրում աշխատանքը դրանց հետ. այն ավելի անկանխատեսելի և եթերային է, քան մետաղի կամ բյուրեղների հետ աշխատանքը», - պարզաբանել է Պիրսը:
Նշվում է, որ դիզայների հավաքածուի մեջ տեղ են գտել չոկերներ, ապարանջաններ և սեղմիրան:





1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



