Ինչպես խոսել երեխաների հետ, որպեսզի նա ձեզ լսի ու հասկանա
ЛАЙФPast.am-ը գրում է.
Ծնողները հաճախ երեխաների հետ խոսելիս կանգնում են մեծ խնդրի առաջ: Այնինչ շատ կարևոր է երեխաների հետ ճիշտ խոսել սովորելը` խոսել այնպես, որ նրանք լսեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք խորհուրդ, որոնք ըստ հոգեբանների՝ կօգնեն ծնողներին ավելի հեշտ հասկանալ երեխաներին. Պետք չէ կտրուկ «ոչ» ասել: Անմիջապես բացասական պատասխանի դեպքում դուք ձեր և ձեր երեխայի մեջ պատնեշ եք ստեղծում, որն այլևս թույլ չի տալիս, որ ձեր խոսքը հասնի երեխայի գիտակցությանը: Միևնույն միտքը պետք է ասել տարբեր եղանակներով:
Պարզվում է, որ տ եղեկությունը մինչև մարդու ենթագիտակցություն հասնելը, պահպանվում է կարճաժամկետ հիշողության մեջ: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ընկալի ձեր ասածը, առանց նյարդայնանալու և համբերատար պետք է այն կրկնել տարբեր եղանակներով: : Երեխային հեշտ որևէ բան բացատրելու միջոց է նաև նրան տվյալ թեմայի շուրջ հեքիաթ պատմելը:
Օրինակ, երե հեքիաթում նույն խնդիրը վերաբերում է նաև գլխավոր հերոսին, ում երեխան սիրում է և իր հետ ասոցացնել, նա շատ ավելի հեշտությամբ է կարողանում ընկալել ծնողի ասված խոսքը:




