Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ է թաքնված իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների hետևում. իտալացի վերլուծաբանի հոդվածը

МЕЖДУНАРОДНОЕ

Իտալական Formiche.net կայքում վերլուծաբան Ֆրանչեսկո դի Պաոլոն հրապարակել է հոդված «Ի՞նչ է թաքնված իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների hետևում» խորագրով: «Արմենպրես»-ը ներկայացնում է հդովածն ամբողջությամբ:

«Ի՞նչ է թաքնված ադրբեջանամենտ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետևում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով  82 ու120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում  մեկ կին ու  մեկ երեխա է մահացել:

Որոշ իտալացի խորհարդարանականներ, որոնց թվում Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Խալիդ Շաուկին, «Lega Nord» կուսակցության սենատոր Սերջիո Դիվինան և «Հինգ Աստղ Շարժում»-ի սենատոր Վիտո Պետրոչելլին, մեղադրեցին Հայաստանին «վանդալիստական գործողությունների» մեջ, սակայն ոչ ոք չնշեց այն փաստը, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակում էր խախտել 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը: Ի՞նչ է թաքնված Երևանի դեմ կրակի հայտարարությունների հետևում: Արդյո՞ք առկա է վտանգ, որ երկու երկրների միջև մի շարք քաղաքական իրադարձությունները կարող են ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի գործիք դառնալ:

Արդյո՞ք գոյություն ունի հաղորդակցության ցանց, որն առավել կարևորություն կամ նշանակություն է տալիս մեկ փաստի գոյությանը մյուսի հանդեպ: Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանը պարբերաբար, կանխամտածված և նպատակային հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը, ինչպես նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Բաքվի կողմից արվող բազմաթիվ վերլուծություններին ի հակադրումն՝ օգտակար է նաև անդրադառնալ այլ տեսակետի  և փորձել  բացահայտել փաստերը և ենթադրությունները: Ալխանլի գյուղում տեղի ունեցած վերջին միջադեպը կարող է համարվել որպես պատասխան ադրբեջանական սադրանքի:

«Նախքան հայտարարություններ անելը, յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի փաստերը համապարփակ ձևով,  Ադրբեջանի պաշտոնական մեկնաբանությունները կրկնելու փոխարեն, որոնք իրականությունից շատ հեռու են»,- ասում է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով հավելում է, որ հայկական կողմը երբեք չի գործում որպես հարձակման նախաձեռնող, սակայն «անհրաժեշտության և ստիպված լինելու դեպքում միշտ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի յուրաքանչյուր սադրիչ գործողությունը զսպելու և ինքնապաշտպանության իր լիակատար իրավունքն իրագործելու նպատակով»: 

Բավական է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին,  որն, ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափն է: Ըստ մայիսի 18-ի հայտարարության՝ համանախագահները նշել են, որ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ հարված հասցնելով զինտեխնիկային»:

Բացի այդ, հուլիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործել են համազարկային հրթիռային համակարգ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր  միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար: ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով, որը վերածվել էր երկու կողմից հարձակումների դաշտի, բախումների լարվածության աճից մի քանի օր անց Սենատի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Alternativa Popolare-Centristi per l'Europa-NCD» կուսակցության անդամ, սենատոր Ալդո Դի Բիաջիոն հայտարարեց, որ «նպատակահարմար է հստակեցնել Բաքվի կառավարության պատասխանատվությունը, ինչպես նաև հարվածներ հասցնելու  մարտավարությունը: Ծանոթանալով ադրբեջանական կողմի քարոզչությանն ու իրականության աղավաղման փորձերին՝ պարզ է դառնում, որ ադրբեջանցիների օգտագործած մարտավարության արդյունքում հայկական կողմի պատասխանն արդարացված  է»:

Ըստ Իտալիայում Հայաստանի դեսպանի՝ հավասարակշռված և ամբողջական պատկերը կազմելու համար հարկավոր է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերին հարված է հասցվել այնպիսի վայրից, որտեղ գտնվում է ադրբեջանական քաղաքացիական բնակչությունը: «Առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանամերձ բնակչությանն օգտագործում է որպես մարդկային վահան՝ Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս փաստը բազմաթիվ առիթներով միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվել»:

Եվ բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որտեղ ցուցադրված է, որ Ադրբեջանն իր ռազմական կառույցները տեղադրում է  խաղաղ բնակավայրերում:

Այս տեղեկատվությունն ապացուցվում է այն փաստով, որ հուլիսի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահերի անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդել քաղաքացիական անձանց: Համանախագահները նաև համարեցին հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը որպես սադրիչ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված ջանքերը և կարող է վտանգել գալիք բանակցությունները:

«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների մասին, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած թշնամական գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց զոհերի: Հրավիրում ենք կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու իրավիճակը և հստակորեն հետևել 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերին», - ասվում է հայտարարության մեջ:

«Ցավում ենք քաղաքացիական կյանքի յուրաքանչյուր կորուստի համար, անկախ ազգությունից, - եզրափակեց դեսպանը:- Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների արդյունքում բոլոր  անմեղ զոհերի համար ողջ պատասխանատվությունը»:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай