«Գիշերային նորաձեւություն». անկողնու համար հագուստ ենք ընտրում
ЛАЙФ«Քնելու համար կիսաշրջազգեստը», ինչպես նախկինում անվանում էին գիշերազգեստը, օգտագործվում էր ցրտից պաշտպանվելու համար, գեղեցկության մասին այն ժամանակ խոսք անգամ չկար: Անձեւ այդ հագուստը ժամանակակից, հարմար եւ էրոտիկ գիշերազգեստի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Գիշերաշապիկների նորաձեւության առաջացման պահից դրանք հասանելի էին միայն հարուստներին, քանի որ այն կարում էին կտավից կամ թանկարժեք, ավելի նուրբ այլ գործվածքի կտորից: Ցածր խավի աղքատ կանայք քնում էին կա՛մ մերկ, կա՛մ ցերեկային հագուստով: Որպես անհրաժեշտ հագուստի պարագա՝ գիշերաշապիկը կանացի զգեստապահարանում ընդգրկվեց արդեն անցյալ հարյուրամյակում:
Ժամանակակից baby-doll ոճն ամուր կերպով գրավել է պոդիումը, մտել ժամանակակից աստղերի ննջասենյակ ու զգեստապահարան: Նորաձեւ գիշերաշապիկի յուրահատուկ ձեւերն այն վերածել են շքեղ եւ սեքսուալ հագուստի: Այն ասոցացվում է շատ կարճ եւ խորը դեկոլտեով կանացի զգեստի հետ: Այս գիշերաշապիկի երկարությունը հասնում է մինչեւ ազդրի կեսը, իսկ վերին հատվածը սկսվում է կրծկալից, որը զարդարվում է ժանյակով կամ գեղեցիկ փետուրներով: Նման մոդելների կտորը սովորաբար թափանցիկ է լինում:
2013 սեզոնի գիշերաշապիկների նորաձեւությունը թելադրում է կրծկալի հատվածի զարդարանքի համար տարբեր տարրերի օգտագործում. ժապավեն, ժանյակ, ասեղնագործություն, քարեր, արհեստական մանր ծաղիկներ եւ այլն: Կանացի «գիշերային նորաձեւությունը» գիշերազգեստ ստեղծելիս ենթադրում է բնական նյութերի օգտագործում: Տարածված են բամբակը, մետաքսը, բատիստը, կերպասը եւ այլն:
Տրիկոտաժե փափուկ եւ հարմար գիշերաշապիկն ընտանեկան է եւ տրամադրում է անմիջապես Մորփեոսի գիրկն ընկնել (եւ ոչ միայն): Ժամանակակից գիշերազգեստների գուներանգները տարբեր են, մոդելները՝ բազմազան:



