Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին
ПОЛИТИКАՀունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի՝ տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդգծելով, որ ուղիղ շփումները հնարավորություն են ընձեռում առավել օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել իրավիճակի մասին։
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



