Հիվանդություններ, որոնք օգնում է կանխարգելել սուրճը
ФОТОԲրիտանացի գիտնականները տաս տարի շարունակ փորձարկումներ են կատարել, որպեսզի պարզեն սուրճի օգտակար հատկությունները: Փորձին մասնակցել է առնվազն 130 հազար մարդ, ովքեր ամեն օր սուրճ են խմել: Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում փորձակումների արդյունքնրը.
Մասնագետները, ողջ ընթացքում հետևել են կամավորների առողջական վիճակին և պարզել, որ սուրճի մեջ պարունակվող հակաօքսիդանտները կանխում են բորբոքային գործընթացների աճը:

Գիտնականների հավաստմամաբ` օրական 4 գավաթ սուրճ խմելով հնարավոր է նվազեցնել առիթիմիայի հավանականությունը: Նրանք նաև հաստատել են, որ սուրճն ու կաթվածը ոչ մի կապ չունեն իրար հետ:
Պարզվել է, որ նախասրտերի ֆիբրիլյացիա կամ շողացող առիթմիա կոչվող տարածված սրտային հիվանդությունը սրճամոլների շրջանում հազվադեպ է առաջանում:

Իսկ ահա շվեդիացի գիտնականները նշել են, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեցի առաջացման հավանականությունը: Սուրճը խորհուրդ է տրվում օգտագործել նաև բարձր խոլեստերինի և հիպերտոնիայի դեպքում:
Գիտնականներից շատերն արդեն վաղուց ծերացումը հիվանդություն են համարում կամ առնվազն օրգանիզմի աշխատանքի խանգարում, որը կարելի է բուժել եւ կանխարգելել: Սուրճը նման կանխարգելիչ միջոցներից մեկն է համարվում:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



