Ереван, 07.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհն անէացել էր, կայինք միայն ես և նա. Նաիրա Կարապետյան

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը վերջերս է մայրացել։ Նրա դուստր Արիանան այժմ արդեն հինգ ամսեկան է։

Պատգամավորը խոստավանում է, որ անտրամադիր լինելու դեպքում միշտ հիշում է փոքրիկին ու միանգամից աշխարհը գունավորվում է իր համար։

Wnews.am-ին տված հարցազրույցում Նաիրա Կարապետյանը պատմեց, թե ինչպես է փոխվել իր կյանքը մայրանալուց հետո, ինչպե՞ս է հաջողվում միաժամանակ հանդես գալ կին քաղաքական գործչի եւ նորաթուխ մայրիկի դերում։

naa

-Քանի որ վերջերս եք մայրացել, նախ շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ։ Կպատմե՞ք, թե ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ առաջին անգամ գրկեցիք երեխային:
-Մինչ երեխայիս ծնունդը շատերից եմ լսել, որ երեխային տեսնելու առաջին պահը ընդմիշտ մնում է մայրիկի հոգում, հիմա խորին համոզմունքով կարող եմ հաստատել դա՝ երբ առաջին անգամ տեսա, գրկեցի, հոտը զգացի, ինձ պատկերացնում էի մի ուրիշ չափման համակարգում. անէացել էր աշխարհը, կայինք մենակ փոքրիկ Արիանան և ես: Ես նայում էի հիվանդանոցային անծանոթ շորերով փաթաթված այդ փոքրիկ մարդուկին ու շշնջում ՛՛ծնունդդ շնորհավոր՛՛: Եվ զարմանալին այն է, որ նա ևս շատ ուշադիր նայում էր ինձ, կարծես ուղիղ կապ հաստատած լիներ իմ ողջ էության հետ: Երբ անտրամադիր եմ լինում, բավական է հիշել այդ լուրջ և խորաթափանց հայացքը, և աշխարհը նորից գունավորվում է ինձ համար:

ար
-Ի՞նչ փոխվեց Ձեր առօրյայում երեխայի ծնունդից հետո:
-Բնական է, որ սկզբում առօրյան հիմնահատակ փոխվեց: Աշխատանքային և անձնական բոլոր իրերը տեղ զիջեցին մանկական իրերին, օրվա ռեժիմը, սննդակարգը և մնացած ամենը հարմարեցվեց փոքրիկին: Արիանան խելոք երեխա է, նրա մասին հոգ տանելը ամենևին էլ դժվար չէր, ես շատ արագ հմտացա:

արիանա
-Ինքնե՞րդ եք զբաղվում երեխայի խնամքով, թե՞ օգնում են Ձեզ կամ դայակ եք վարձել:
-Առաջին 4 ամիսները ինքնուրույն եմ զբաղվել խնամքով, ամառային շոգ ամիսներն էին, երեխան շոգից տանջվում էր: Ինչ խոսք, ինձ շատ էին օգնում ամուսինս, մայրիկս, սկեսուրս, քույրիկս: 40 օրեկանը լրանալուց հետո երբեմն օգնության ձեռք էին մեկնում ընկերուհիներս, մեր բարեկամները: Բայց երեխայի խնամքով մինչ օրս զբաղվում եմ ինքս: Սեպտեմբերից, երբ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, մենք դայակ հրավիրեցինք, հոգատար և ջերմ մի կին, ով մեր փոքրիկին վերաբերում է շատ հարազատի պես: Սակայն անգամ այս պարագայում ես աշխատում եմ հնարավորության սահմաններում ինքս զբաղվել երեխայով, նրա սնունդով, շատ ժամանակ անցկացնել նրա հետ, զբոսնել, զրուցել, խաղալ, քնել.. Աննկարագրելի հաճույք է սա:

11986388_10203455316262010_5158010047216832453_n
-Պատահու՞մ է, որ խորհրդարանում մտքերով երեխայի հետ եք լինում և ուշադիր չեք լինում քննարկվող հարցերին:
-Նման բան չի եղել, և հուսով եմ, որ չի լինի, քանի որ վստահում եմ այն մարդկանց, ում մոտ մնում է բալիկս, լինի դա դայակը, թե բարեկամներից որևէ մեկը: Ես հանգիստ եմ, գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում ինձ կզանգեն, և այդ հանգստությունն ինձ լիովին տրամադրում է աշխատանքային ռիթմի: Արիանայի հետ մենք արդեն անցել ենք բաժանման փորձությունը՝ մեկ շաբաթով, երբ ես մեկնել էի գործուղման: Շատ դժվար էր, բայց կապի ժամանակակից միջոցները շատ օգնեցին:

aa
-Ինչպե՞ս Ձեր գործընկերները դիմավորեցին Ձեզ մայրանալուց հետո առաջին աշխատանքային օրը:
-Աննկարագրելի ջերմ, քանի որ արտահերթ նիստ էր, կարճ տևող, և ես Ազգային ժողով էի եկել աղջկաս հետ միասին: Նա իմ աշխատասենյակում հանգիստ քնած էր, մեր օգնականները նրա կողքին էին, իսկ գործընկերներս շտապում էին նիստից հետո այցելության գալ: Նրանք ինձ և Արիանային այնքան դրական լիցքեր և բարի մաղթանքներ հաղորդեցին, որ անցումը ընտանեկանից աշխատանքայինի իրականացավ շատ մեղմ:

asa
-Ձեր ամուսինն ինչպե՞ս է ընկալում Ձեզ որպես քաղաքական գործիչ։
-Իմ ամուսնու համար ես երևի թե առաջին հերթին իր կինն եմ, իր կեսը, իր կողակիցը, հետո նոր քաղաքական գործիչ )))
Նա իմ առաջին համախոհն է և առաջին քննադատը: Շատ բարձր է գնահատում իմ աշխատանքային գործունեությունը, շատ ուշադիր է: Ես վստահ կարող եմ ասել, որ ունեմ ամուր թիկունք:

zz
-Արդյո՞ք ամուսնու հետ քննարկում եք քաղաքական թեմաներ, ի՞նչ գործնական խորհուրդներ է նա Ձեզ տալիս։
-Ըստ իս՝ երջանիկ ընտանիքի բանաձևը մեկ գումարած մեկ հավասար է մեկն է: Մեր ընտանիքում մենք քննարկում ենք ոչ միայն քաղաքական թեմաներ, այլև մեզ հետ և մեր կյանքի հետ առնչվող ամեն ինչ, մեկս մյուսիս օգնում խորհուրդներով, և ոչ միայն գործնական հարաբերություններում:
Ո՞վ է Ձեր ամուսինը, կպատմե՞ք ինչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է այժմ զբաղվում։
-Ամուսինս Գարրի Սնխչյանն է: Բացառիկ մարդ է՝ շատ խելացի, շատ բարի: Սիրող որդի է, հոգատար հայր, լավ ընկեր, ջանասեր աշխատակից: Ունի երկու կրթություն՝ պատմաբան է և իրավաբան: Ներկայումս ՛՛Ֆուրնիվուդ՛՛ ընկերության ներմուծման գծով տնօրենն է, շատ է սիրում իր աշխատանքը շատ մեծ նվիրումով է աշխատաում:
-Եթե ընտրելու լինեիք ընտանիք կազմել, թե դառնալ արդարադատության նախարար ո՞րը կընտրեիք:
-Ոչ ես և վստահ եմ՝ ոչ էլ ներկայիս արդարադատության նախարարը նման ընտրության առջև չենք կանգնել:

asa

Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь