Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Արի Աշոտի սոցվճարը վճարի, Մուրադի՝ հարկերը, բենզինիս ծախսը տուր

ОБЩЕСТВО
Քննարկումներ կարմիր գծերի թեմայով
 
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի վճարովի ավտոկայանատեղիների վճարի գանձումը հաղորդագրությամբ վճարելու դեպքում օգոստոսի 1–ից մեկ ժամի դիմաց նախկին 100 դրամի փոխարեն կազմելու է 149 դրամ: Այս մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ, որովհետև այն, ըստ էության, շատերին է վերաբերում: Սակայն արդյունքում պարզ դարձավ, որ ոչ թե սպասարկող ընկերությունը կամ Երևանի քաղաքապետարանն է սակագինը բարձրացրել, այլ «Փարքինգ սիթի սերվիս»–ն էր մինչ այս վճարում բարձր միջնորդավճար: Սակայն կայանատեղիների՝ համայնքի ենթակայության տակ անցնելուց հետո ընկերությունն այլևս ի վիճակի չէ այդ գումարը վճարել, իսկ քաղաքապետարանն էլ չի ցանկանում համայնքային փողերը դրան ուղղել:
 
Այս հարցի շուրջ քննարկում էր եղել նաև երեկ, որի բանախոսներն էին «Սպառողների խորհրդատվական կենտրոնի» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը:
 
Կարեն Չիլինգարյանը խոսելով այս թանկացման մասին՝ նշեց, որ մտավախություն ունի, թե նման կերպ որոշ ժամանակ անց կարող է նաև 200 դրամ դառնալ: Չիլինգարյանը նշում է, որ տերմինալների գրեթե մեծ մասը գտնվում է Կենտրոնում, իսկ կարմիր գծերը նշագծված են նաև ծայրամասերում:
 
«Եթե տերմինալ չկա, ի՞նչ անի վարորդը եթե չի ուզում 149 դրամ վճարել, չնայած այդ 100 դրամն էլ չի ուզում, որովհետև ի սկզբանե սա սխալ մոտեցում է: Ի՞նչ է նշանակում ավտոկայանատեղի: Դրա համար պետք է հատկացված լինի հատուկ տեղ, լինի դա շենքի տակ կամ տնտեսվարողի կողմից վարձակալությամբ վերցված վայր, օգտագործվի որպես ավտոկայանատեղի և դրա համար վարձ վերցվի, ոչ թե՝ երթևեկելի մասում գիծ քաշեն և դրա համար գումար վերցնեն»,– նշեց Չիլինգարյանը: Ըստ նրա՝ ստացվում է այնպես, որ եթե երթևեկելի մասով գնում ես, նորմալ է, բայց եթե կանգնեցնես մեքենադ, ապա պիտի վճարել: Չիլինգարյանի խոսքով՝ դա նույնն է, թե հետիոտնը մայթով գնում է իրեն համար, բայց երբ կանգ առնի, պետք է վճարի:
 
Չիլինգարյանը նաև ավտոկայանատեղիների՝ մարդկանց համար անհեթեթ իրավիճակներում հայտնվելու օրինակներ բերեց: Այսպես, պարզվում է, որ ավտոկայանատեղիների գումարը տարեկան վճարելիս ոչ թե կլոր տարվա համար ես վճարում, այլ ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 31–ը, իսկ այդ մասին չեն էլ զգուշացնում:
 
Փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ ասում է, թե օգոստոսի 1–ից հետո եթե ցուցանակների վրայի 100 դրամը փոխված չլինի, ոչ ոք իրավունք չունի այդ գումարը գանձնելու:
 
«Վստահ եմ, որ այդ ցուցանակները մեկ գիշերվա ընթացքում չեն հասցնի փոխել: Այն քաղաքացիները, ովքեր կանգնած կլինեն և ցուցանակում նշված կլինի 100 դրամ, դրանից ավել գումարի գանձումը արդեն անօրինական կլինի: Դրանից կարող է հետևել նաև քաղաքացիների չվճարելու իրավունքը անհնարինության հետևանքով. տերմինալներ չեն ապահովել, ես դուրս եմ եկել տերմինալ որոնելու, չի եղել ու ստիպված չեմ վճարում: Դա հավասար է ցուցանակի և կարմիր գծերի չլինելուն:
 
Փառք Աստծո, ՀՀ օրենսդրության մեջ անհնարինության հիմունքները քաղաքացիների հանդեպ շատ մեղմ են, այսինքն՝ առաջին հերթին պետությանը պարտավորեցնում են իր պարտավորությունը կատարել, ապահովել համապատասխան սարքավորումներով վճարման հնարավորություն ու նոր միայն պահանջել»,– պարզաբանեց նա: Խաչատրյանի խոսքով՝ այդ 100 դրամը ոչ մեկի աչքի լույս չէր, բայց արդեն 150 դրամի դեպքում ենթադրվում է, որ ներկի ու սպասարկման որակը կբարձրացնեն, կայանատեղիների թիվ կավելանա, բայց այդ ամենը շնչի հաշվին են անում, իսկ ներկն էլ գնալով ավելի է ջրիկանում:
 
«Ստեղծեք այնպիսի կայանատեղեր, որոնք նախկինում պիտանի չէին եղել կայանելու համար: Այդպիսիք շատ–շատ են Երևանում, նամանավանդ՝ Կենտրոնում: Ստացվում է, որ օպերատորը գին չի թանկացնում, բայց էս մարդն ասում է իմ մաքուր 100 դրամը տվեք: Դու գործունեություն ես ծավալում, դու պիտի գումար ծախսես, բայց ամեն ինչը բարդում ես քաղաքացու վրա՝ ասում, արի Աշոտի սոցվճարը վճարի, Մուրադի՝ հարկերը, բենզինիս ծախսը տուր, էսի տուր, էնի տուր, որ ես մաքուր 100 դրամ ունենամ: Բայց բիզնեսը այդպես չի գնում»,– ասաց նա:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт