Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ընկերությունը պատրաստվում է հանքի տարածքում Կարմիր գրքում գրանցված բույս հայտնաբերելու դեպքում տեղափոխել այն մեկ այլ վայր

ОБЩЕСТВО
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով հուլիսի 26–ին Լոռու մարզի Արդվիի համայնքապետարանում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակումում 2017–2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումներ:
 
Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017–2020 թթ.–ին նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:
 
Ըստ նախնական գնահատման հայտի՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կիրականացվեն վերգետնյա լեռնային փորվածքների, սյունակային խորքային հորատանցքերի, երկրաքիմիական աշխատանքների, երկրաբանահանութային երթուղիների միջոցով, նմուշարկման զուգորդմամբ՝ նպատակ ունենալով տալ որակական ու քանակական գնահատական հայտնաբերված օգտակար հանածոյի պաշարների վերաբերյալ:
 
Նշենք, որ Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Լոռու մարզի կենտրոնական մասում Լեջան–Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3,2կմ դեպի հյուսիս–արևմուտք: Հանքերևակման տարածքը ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200հա մակերես: Հետախուզվող տեղամասում հանքային գոտին խորքում հետախուզելու նպատակով նախատեսվում է հորատել 14 հորատանցք՝ 180–250 մ խորությամբ:
 
Ըստ նախագծի՝ Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային երևակման շրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքում Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել: Սակայն, ընդերքօգտագործման նպատակով հատկացվելիք հողերում Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով նախատեսվում է նախևառաջ առանձնացնել պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն և անհրաժեշտ են դրանց՝ նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով: Բացի այս, նախատեսվում է նաև տեղափոխել պահպանվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ Կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը կտրամադրվեն համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:
 
Շրջակա միջավայրի վրա աղտոտման աստիճանն ըստ նախագծի ցածր է լինելու: Մասնավորապես երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ժամանակ աղտոտված օդի արտանետումները շատ փոքր են լինելու: Իսկ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հիմնականում պայմանավորված է լինելու հորատաման հարթակների կառուցման և աշխատող մեքենաների և սարքավորումների շարժիչների հետ կապված վնասակար նյութերի արտանետումներով:
 
Նշենք, որ ընկերությունը պատրաստվում է բնապահպանական միջոցառումների համար տարեկան մասնահանել 350 հազար դրամ:
 
Հավելենք, որ լայնածավալ աշխատանքներն այս տարածաշրջանում սկսել են կատարվել դեռևս 2000 թ–ից մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնց արդյունքում հայտնաբերվել և հաստատվել են մի շարք ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի պաշարները:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»