Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաները Հայստանում հատուկ սննդի կարիք ունեն

ОБЩЕСТВО

Ֆենիլկետոնուրիայով (ՖԿՈՒ) հիվանդ 90 անչափահաս երեխա կա Հայաստանում 2017-ի հուլիսի դրությամբ. նրանք հսկողության տակ են: Թեև երեխաներն անվճար ստանում են ամինաթթվային խառնուրդ, հետազոտություն անցնելու իրավունք, սակայն Հայաստանում դեռ լուծված չէ ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաների հատուկ սննդի հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժիշկ-գենետիկ Նաթելլա Կոնստանդյանը խոսեց հիվանդության, խնդիրների ու բուժման մասին:

«Ամեն տարի Հայաստանում ծնվում է ֆենիլկետոնուրիայով հիվանդ 6-7 երեխա: Ախտորոշված բոլոր երեխաների բուժումն սկսում են նորածնային տարիքից: Տարբեր տարիքի երեխաներն այցելում են տարբեր հաճախականությամբ՝ որոշելու ֆենիլալանինի քանակը, հսկելու ու շտկելու բուժումը: ՖԿՈՒ-ով բոլոր երեխաները գտնվում են հսկողության տակ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնում»,-ասաց Նաթելլա Կոստանդյանն ու հավելեց, որ 2008 թվականից սկսել են բոլոր նորածինների սկրինգային հետազոտություն իրականացնել՝ պարզելու ֆենիլալանինի մակարդակը: Սակայն 90 երեխայից 45-ը ծնվել է մինչ 2008 թվական, այսինքն` նրանց հիվանդությունը հայտնաբերվել է ծննդյան պահից շատ ավելի ուշ:

Նարեկ Հակոբյանը մեկն է այդ երեխաներից: Նարեկը ծնվել է 2007-ի սեպտեմբերին: Հիվանդությունը բացահայտվել է 8 ամսականում միայն, երբ մայրը որոշակի ախտանշաններ զգալով երեխային տարել է բուժզննման: Մինչ 8 ամսական կերել է կրծքի կաթ, որը հագեցած է սպիտակուցով: Արդյունքում՝ բուժումը սկսել է իրականացվել շատ ուշ:

Ֆենիլկետոնուրիան նյութափոխանակային ժառանգական հիվանդություն է: Այս հիվանդությունն ունեցողների մոտ բացակայում է կամ քիչ է այն նյութը, որն ապահովում է սպիտակուցի մի հատվածի՝ ֆենիլալանինի յուրացմանը: Այս դեպքում` ֆենիլալանինը չի տրոհվում և արյան մեջ բարձրանում է մակարդակը, որը թողնում է թունավոր ազդեցություն ուղեղի վրա, ախտահարվում է ամբողջ նյարդային համակարգը: Հիվանդությունը ժառանգվում է, երբ երկու ծնողներն էլ առողջ գենակիրներ են, կամ մեկը գենակիր, մյուսը՝ հիվանդ: Առաջին դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հիվանդանալու հավանականությունը 25 տոկոս է, երկորդ դեպքում՝ 50 տոկոս: Ոչ լիարժեք բուժման դեպքում երեխաներն ունենում են մտավոր հետամնացություն, վարքի խանգարում, հաճախ խոսքի հապաղումներ, ինչն ամենադժվարն է վերականգնվում: Մինչ կյանքի վերջ բուժումը պետք է շարունակվի,քանի որ լրիվ ապաքինում այդ հիվանդությունը չունի:

«Ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաները խստորեն հետևում են ցածր սպիտակուցային սննդակարգի: Քանի որ բոլոր մթերքներում սպիտակուցը քիչ թե շատ կա, արդյունքում՝ շատ խիստ սահմանափակում է ստացվում, հաճախ երեխաները քաղցած են մնում: Սակայն քանի որ աճի համար, անյուամենայնիվ, անհրաժեշտ են սպիտակուցներ, պետությունը տրամադրում է հատուկ ամինաթթվային խառնուրդ, որում կան բոլոր ամինաթթուները՝ բացի ֆենիլալանինից: Զարգացած երկրներում գոյություն ունեն հատուկ մշակված ցածր սպիտակուցային մթերքներ: Սակայն, ցավոք, Հայասատանում չունենք այդ մթերքները, կա ընդամենը մեկ տեսակի մակարոնեղեն, որը բավարար չէ: Այս մթերքները բավականին թանկ են: Նույնիսկ խանութներում լինելու դեպքում շատ ծնողներ ի վիճակի չեն լինում դա գնելու: Այդ պատճառով այդ մթերքները չեն ներմուծում, քանի որ դժվար են վաճառվում»,-ասաց Նաթելլա Կոստանդյանն ու հավելեց, որ երեխաներն ուզում են հաճախել մանկապարտեզ, սակայն այնտեղ չկա հատուկ սնունդ, օգտվում են ընդհանուր սեղանից, արդյունքում՝ 1-2 ամիս հետո տվյալները վատանում են, ֆենիլալանինի մակարդակը բարձրանում է և ստիպված ծնողները չեն տանում երեխաներին:

Նարեկի մայրը՝ Նելլի Հասրաթյանը, նշում է, որ երեխան Հայաստանում ուտում է միայն բուսական սնունդ, ոչ կաթնամթերք, ոչ մսամթերք, ոչ ընդեղեն: Միայն սուրճի և թեյի մեջ չկա սպիտակուց: «Հայաստանից կարողանում ենք գնել միայն ռուսական արտադրության հատուկ մակարոն, այն էլ միայն մի քանի սուպերմարկետների դիետիկ բաժիններից: Սպիտակուց չպարունակող ալյուրը, պեչենիները բերում ենք Վրաստանից կամ Ռուսաստանից շատ թանկ գնով»,-ասաց Նելլի Հասրաթյանն ու հավելեց, որ կցանկանար, որ Հայասատնում լիներ գոնե մեկ խանութ, որտեղ վաճառվեր հատուկ սնունդ, գոնե լուծվեր երեխաների սննդի հարցը:

Նաթելլա Կոստանդյանի խոսքով՝ մենք ոչ միայն խնդիր ունենք Հայաստանն այդ մթերքներով ապահովելու, այլ նաև պետության կողմից աջակցության կարիք կա, որպեսզի ծնողները կարողանան ձեռք բերել դրանք: Եթե ապահովվի այս երեխաների սնունդը, նրանք այլ խնդիր չեն ունենա:

Պետությունից ստացած ամինաթթվի մասին ծնողն ասում է, ուշացումներ չեն լինում, գրեթե միշտ ժամանակին են ստանում: «Սակայն ամեն տարի մի ընկերություն է շահում մրցույթը և սննդի այդ հավելումը՝ ամինաթթուն փոխվում է: Ու մինչ երեխան սովորում է դրա համը, փոխարինում են մեկ ուրիշով: Ու հաճախ երեխան հրաժարվում է խմել նորը»,-ասաց Նելլի Հասրաթյանն ու նշեց նաև, որ ֆենիլկետոնուրիայի հակացուցման մասին մակնշում կա միայն մաստակի վրա, ինչը ևս խնդիր է:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт