Վարդևան Գրիգորյանը 3 բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Եվ նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ պատգամավորը երեք միավոր բազմաբնակարան բնակելի շենք ունի և մեկ հատ էլ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ, 41 հազար ԱՄՆ դոլար և 19 հազար եվրո, իսկ եկամուտները կազմել են 1 միլիոն 297 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 45 հազար դրամ աշխատավարձից և 252 հազար դրամ կենսաթոշակից:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը պատգամավոր է եղել նաև 1990–1995 և 1999–2000 թթ.: Իսկ մասնագիտությամբ նա ֆիզկուլտուրայի ուսուցիչ է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



