ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել. Կառավարության ծրագիրը Սերժ Սարգսյանի՞նն է, թե՞ Կարեն Կարապետյանինը. «Իրատես»
ПОЛИТИКА«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել: Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ:
ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետև պետք է հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի և նրա կառավարության ծրագրի հետ, և տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը կրելու են հենց նրանք:
Այսինքն՝ եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետև նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



