Կարողա իրենց պրովակատորներից էր բաժանողը, որ գլխներիս սարքեն հետո. դատարանից բերման ենթարկված կին
ОБЩЕСТВОԵրեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հուլիսի 12-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված Անահիտ Մուրադյանը մանրամասներ է պատմել NEWS.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով, իր եւ բարեկամուհու՝ Լաուրա Զաքարյանի մոտից դատական կարգադրիչները հայտնաբերել են քորոց, որի վրա ամրացված է եղել եռագույն: Քորոցները նրանց տվել է ինչ-որ քաղաքացի՝ դատարանի շենքի մուտքի մոտ:
«Ես չեմ տեսել, թե ով է եղել այդ քորոցները մեզ բաժանողը, եռագույն էր վրա ամրացված, մենք էլ վերցրին: Դատարանի մուտքի մոտ սպասում էինք, հետեւից տվեցին, ի՞նչ իմանամ՝ կարողա իրենց պրովակատորներից էր բաժանողը, որ գլխներիս սարքեն հետո»,-ասաց նա:
Տիկին Անահիտը նշեց, երբ նիստերի դահլիճ է մտել, եռագույնով քորոցը եղել է կրծքին ամրացված եւ նիստին կես ժամ մասնակցելուց հետո են միայն իրեն ու Լաուրա Զաքարյանին բերման ենթարկել:
«Ներս եմ մտել, ստուգել են, կարգադրիչն ասաց՝ հանեք էս եռագույնը: Հանեցի, թողեցի իրենց մոտ, հետո մտել եմ նիստին: Կես ժամ անց նիստերի դահլիճից ինձ դուրս հրավիրեցին, ասում են՝ հովանոցն ու քորոցը քոնն է, ասացի՝ հա իմն է: Հետո արձանագրություն կազմեցին, որից հետո ինձ բերման ենթարկեցին ոստիկանություն, իբր սառը զենք են հայտնաբերել: Իրենք իսկական հանցագործներին չեն բռնում,բայց մեր հետեւից են ընկած»,-ասաց կինը:
Նա նշեց, որ ոստիկանության բաժանմունքում պահվել են գրեթե 3 ժամ, անհրաժեշտ բացատրությունները տալուց հետո ազատ են արձակվել:



