Ֆրանսիական դատարանն արգելել է Նիցցայի ահաբեկչության լուսանկարների հրապարակումը
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի դատարանը հինգշաբթի արգելել է նոր լուսանկարներ հրապարակել` կապված 2016-ի հուլիսի 14-ին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, դատարանն այս հարցը քննել է Paris Match շաբաթաթերթում հրապարակված լուսանկարների գործով, որոնցում պատկերված են եղել քաղաքային վերահսկողության տեսախցիկների պատկերած կադրերը: Դրանցում երևում է, թե ինչպես էր ահաբեկիչը մեքենայի ղեկին նստած վրաերթի ենթարկել ափի մոտ գտնվող մարդկանց:
Փարիզի դատախազությունը պահանջել է վաճառքից հանել թերթի տվյալ համարը: Նիցցայի բազմաթիվ բնակիչներ ևս վրդովմունք են հայտնել` տեսնելով այդ լուսանկարները:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 86 մարդ է զոհվել, ավելի քան 430-ը` վիրավորվել:



