Արտասովոր մթերքներ, որոնք այլմոլորակային գտածոների տեսք ունեն (լուսանկարներ)
ЛАЙФՏարբեր մթերքներից ուտեստներ պատրաստելիս և ճաշակելիս չենք պատկերացնում, որ դրանք կարող են նաև այլ տեսք կամ գույն ունենալ: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով աշխարհի տարբեր մասերում աճեցված ամենաարտասովոր մթերքներից մի քանիսը, որոնք զարմացրել են անգամ գյուղատնտեսներին:
1.Ծիածանագույն եգիպտացորեն
Կիսաթափանցիկ և ծիածանի գույներով լցված հատիկներով եգիպտացորենն աճեցրել է ամերիկացի ֆերմեր Կարլ Բարնսը: Այն եփելիս չի կորցնում իր գույնը, սակայն բավականին կոշտ է և դժվար է ուտել: Դրանից հիմնականում փոփկորն և ալյուր են պատրաստում:

2. Ռոմանեսկո կաղամբ
Այն աճեցրել են իտալացիները ծաղկակաղամբի և բրոկկոլի խաչասերման շնորհիվ:

3. Մանուշակագույն կարտոֆիլ
Այն բաթաթի տարատեսակներից մեկն է, որի հայրենիքը Պերուն և Կոլումբիան են: Առողջ սնվելու կողմնակիցները շատ են օգտագործում այս բանջարեղենը: Այն լի է հակաօքսիդանտներով և օգտակար է մի շարք հիվանդություններից խուսափելու համար:

4.Գունավոր ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբի գունավոր տեսակներն այլևս իրականություն են: Ի դեպ, դրանք նույնպես պարունակում են նույն օգտակար հատկությունները, որոնք և սպիտակը:

5.Չինական դառը դդում
Այս մթերքը բավականին մեծ տարածում ունի Ասիայում, սակայն կարևոր է այն ճիշտ պատրաստելը. դդմի պտղամիսը դառն է, իսկ հյութը հում վիճակում անգամ թունավոր է: Այն սակայն օգտակար հատկություններ ունի, պարունակում է երկաթ, կալցիում, կալիում: Գիտնականները նաև պարզել են, որ այն ունակ է սպանել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները:

6.Ձմերուկային բողկ
Թեև այս բանջարեղենի անվանումն ասոցացվում է ձմերուկի հետ, այն բոլորովին քաղցր համ չունի: Համով այն չի տարբերվում սովորական բողկից, սակայն առավել հետաքրքիր տեսք ունի:




