Էրդողանի դեմ մահափորձի համար մեղադրվող ենթասպային բանտապետերը «հերոս» մակագրությամբ շապիկ են հագցրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով դատարանի առաջ կանգնած ենթասպա Գյոքհան Գյուչլուի անվան շուրջ նոր սկանդալ է հասունացել:
Բանն այն է, որ Գյուչլուն օրեր դատարանի առաջ է կանգնել անգլերեն «Հերոս» մակագրությմաբ շապիկով:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Գյուչլուն իր շապիկին վերաբերող հարցին պատասխանել է, որ իրեն այն տրամադրել են բանտապետերը:
Նշենք, որ Գյոչլուն գտնվել է հեղաշրջման փորձի օրը Մարմարիսում Էրդողանին հյուրընկալած հյուրանոցային համալիրի վրա հարձակված զինվորականների կազմում:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



