Ռուսական ընկերությունը վաճառում է աշխարհի ամենաթանկ սփիները. ֆոտոշարք
ЛАЙФՌուս-իտալական հայտնի Caviar ընկերությունը, որը զբաղվում է պարբեր նորաձև իրերի լյուքս դասի թյունինգավորմամբ, ներկայացրել է աշխարհում մեծ տարածում գտած սփիներ խաղալիքի ամենաթանկարժեք տարբերակը, որի գինը 17.000 դոլար է:
Սթրեսն ու լարվածությունը մեղմացնելու համար պատրաստված սփիներներից ամենաթանկը պատրաստված է դեղին ոսկուց, զարդարված ադամանդներով: Մյուս մոդելները առավել մատչելի են, բայց ևս պատրաստված են թանկարժեք նյութերից, հայտնում է The Daily Mail պարբերականը:
Սփիները 21-րդ դարում ամենատարածված ու պահանջված խաղալիքներից է։
Գիտնականները, սակայն, բազմաթիվ փորձարկումներ են արել ու պարզել, որ սփիներները վտանգ են ներկայացնում առողջության համար։ Դրանք ոչ միայն կախվածություն են առաջացնում, այլև խոչընդոտում են կենտրոնացմանն ու ցրվածություն են առաջացնում։
Նշենք նաև, որ Caviar-ի այս յուրահատուկ սփիներների վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվելու է բարեգործությանը:





