ՄԱԿ-ը 3 տարի անց առաջին անգամ կարողացել է հումանիտար օգնություն ուղարկել սիրիական Ռաքքա
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ը երեք տարվա դադարից հետո առաջին անգամ կարողացել է հումանիտար օգնություն ուղարկել սիրիական Ռաքքա, այս մասին հաղորդում է Sputnik-ի թուրքալեզու ծառայությունը:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից օկուպացիայի ենթարկվելու պատճառով ցամաքային բոլոր կողմերից աշխարհի հետ կապը կտրած Ռաքքայի որոշ շրջաններ կարողացել են համեմատաբար հանգիստ շունչ քաշել միայն վերջերս, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման գրոհայիններին հաջողվեց ազատագրել քաղաքի մեկ չորրորդ հատվածը:
ՄԱԿ-ը նշել է, որ դրա շնորհիվ նրանց հաջողվել է հումանիտար օգնություն հասցնել Ռաքքայից ոչ հեռու գտնվող Մանսուրա քաղաքատիպ ավան:
Հայտնի է, որ անցած 3 տարիների ընթացքում Ռաքքան ստիպված են եղել լքել 190 000 բնակիչներ, քաղաքի ներսում դեռևս շարունակում է գոյատևել 50 000 մարդ:
Մինչև տարվա վերջ ռաքքացիների հիմնական կարիքները հոգալու համար ՄԱԿ-ը կարիք ունի լրացուցիչ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար օգնության:



