Հայաստանում բնակարանից զրկվող պարտապանները կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք
ОБЩЕСТВОՀայաստանում անվճարունակ պարտապանները, զրկվելով բնակարանից, կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե նույնիսկ բնակարանը հարկադիր աճուրդի հանվի, պարտատերը պարտավոր կլինի առնվազն 4.9 մլն դրամ թողնել՝ ելնելով Հայաստանում 40 քմ նվազագույն բնակմակերեսից ու անշարժ գույքի միջին արժեքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և ՀՀ ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջինացված գինը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



