Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կարմիր բազուկի օգտակարության մասին

ЛАЙФ
Կրկին կարմիր բազուկի մասին
Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով և սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Բազուկի հյութն, իհարկե, ունի նաև հակացուցումներ։ Հիշեք, որ հյութաքամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), այլ պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել և հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։ Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում։
- Անքնությանը օգնում է բազուկի թարմ քամած հյութը (նախապես սառնարանում 2 ժամից ոչ պակաս սառեցրած վիճակում)։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր` 2։1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
- 1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ` 50-100 գրամի չափով։ Օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում։
- 1 թեյի գդալ բազուկի հյութը խառնել 4 թեյի գդալ գազարահյութի հետ և խմել։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։ Կարգավորում է հեմոգլոբինը։
Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։
- Բազուկի հյութի վրա ավելացնել հավասար քանակությամբ կիտրոնահյութ, բնական մեղր (1։1։1 չափով) և դնել սառնարանի մեջ։ Օգտագործել այն 2 ժամ հետո, օրը 3 անգամ` 2-ական ճաշի գդալի չափով։ Օգնում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
- Բազուկի, գազարի և խնձորի թարմ հյութերից պատրաստված կոկտեյլը առողջացնում է ստամոքսը և խթանում մարսողական գեղձերի աշխատանքը։
- Թարմ քերած բազուկը լցնել թանզիֆի մեջ և հյութը քամել: Պահել 15 րոպե, ապա 1 ճաշի գդալին ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ և խմել։ Օգնում է դեմքի «աստղիկների» անհետանալուն։
- 3 թեյի գդալ թարմ բազուկի հյութին ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր և լավ խառնել։ Քթի կաթիլների տեսքով յուրաքանչյուր քթանցքի մեջ 2-3 կաթիլ կաթեցրեք օրը 2-3 անգամ։ Օգնում է մրսածությանը։
Բազուկով հնագույն դեղատոմսեր՝
- Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է գազարի 100 մլ, բազուկի 15 մլ և վարունգի 10 մլ հյութերը խառնել և խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
- Տղամարդկային անկարողության դեպքում անհրաժեշտ է բազուկի 20 մլ, խնձորի 20 մլ, մաղադանոսի 10 մլ, սպանախի 30 մլ և գազարի 120 մլ հյութերը խառնել և խմել սոված ստամոքսին։
- Բերանի եզերքի ճաքերին, մազերի և եղունգների կոտրատվելուն ևս օգնության է հասնում սովորական բազուկը։
Բազուկով աղցան
- Խաշել միջին մեծության 2 բազուկ, քերիչով անցկացնել, վրան լցնել 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, 1 վարունգ, խնձոր (միջին չափի), կես գլուխ սոխ (բոլորը մանր կտրատած)։ Ավելացնել խառը կանաչեղեն՝ կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ, քարավուզ), խորանարդիկներով մանր կտրատած խաշած միս, չմոռանալ լցնել աղն ու բիբարը։ Լավ խառնել, վրայից ավելացնել թթվասեր և զարդարել խաշած և կիսած ձվով։
- Միջին մեծության 2-3 բազուկները լավ մաքրել, վրան լցնել 3 լ եռացրած-սառեցրած ջուր և 2-4 ժամ (մարմանդ կրակի վրա) եփել կիսափակ վիճակում, այնքան ժամանակ, մինչև մնա 1 լ ջուր։ Այդ ջուրը սառեցնել մինչև 40 աստիճան, լցնել 1 լիտրանոց ապակե տարայի մեջ, որի մեջ նախապես սև հացի քառորդ կտոր է դրվել (հիշել, որ տան ջերմաստիճանը 24 աստիճանից ցածր չպետք է լինի)։ Ապակե տարան զգուշորեն փաթաթել շալով (առանց կափարիչի) և դնել մութ տեղում, պահել 3-4 օր։ Քամել։ Այս հեղուկը արդեն ջուր չէ, կարելի է ասել, բազուկի գինի։ Օգտագործել մինչև ուտելը կամ ուտելու ընթացքում, օրը 3 անգամ։ Պահել սառնարանի մեջ կամ զով տեղում։ Մեկ ամիս անց դրական բուժական արդյունքը զգացնել կտա։ Կդառնաք ավելի եռանդուն և կայտառ։
Օգտակար խորհուրդներ
Անքնության դեպքում նյարդերը հանգստացնող միջոց.
- Առյուծագի` 4 բաժին, մեղվախոտի (ՎպսՌրրՈ) տերևներ` 2 բաժին, քեմոնի պտուղներ` 2 բաժին, ռազիանի պտուղներ` 20 գ, դեղատնային երիցուկի ծաղիկներ` 1 բաժին, պղպեղադաղձի տերևներ` 1 բաժին, խնկածաղիկ` 1 բաժին, գայլուկի կոներ` 1 բաժին: Մանրացնել, խառնել: 2 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 0,5լ եռման ջուր, թրմել 2-3 ժամ, քամել: Տաք եփուկին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Ընդունել 2/3-ական բաժակ՝ օրը 3 անգամ, սնունդ ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում:
 
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank