Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի Է ունենում բողոքի՝ միանգամից երկու ակցիա
ОБЩЕСТВОՀուլիսի 13-ին կենսաթոշակային եւ բժշկական բարենորուգությունների դեմ, ինչպես նաեւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար երկու ցույցեր են սկսվել Գերագույն ռադայի շենքի առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել Է ՏԱՍՍ-ը, խորհրդարանի շենքի մոտ Է եկել շուրջ հազար մարդ, որոնց մեծ մասն Ազատ արհմիությունների կոնֆեդերացիայից Է, բայց կան նաեւ ազգայնականներ:
Արհմիությունների ներկայացուցիչները Սահմանադրության հրապարակ են բրել պլակատներ՝ «Կենսաթոշակային բարենորոգությունը կողոպու՛տ Է», «Պատգամավորներին նվազագու՛յն թոշակ», «Ո՛չ հակաժողովրդական բարենորոգություններին» կարգախոսներով:
Ազգայնականների հանրահավաքը հավաքել Էր «Ազգային կորպուսի», «Ազատության» եւ «Աջ սեկտորի» ներկայացուցիչներին: Նրանք ռադայից պահանջում են հրաժարվել պատգամավորական արտոնություններից, մասնավորապես, դատական հետապնդման անձեռնմխելիությունից: Նրանց ակցիան կրում Է «Պատգամավորներն օրենքի՛ ներքո» անվանումը: Այդ շարժումների կողմնակիցների խոսքով՝ իրենք տրամարդված են վճռականորեն եւ պատրաստ են Կիեւի կենտրոնում փակելու երթեւեկությունը, եթե քաղաքական գործիչները հաշվի չառնեն իրենց պահանջները:



