Ավազակային հարձակում Երևանում. հափշտակել են գումար, ոսկյա զարդեր. Shamshyan.com
ОБЩЕСТВОՀայաստանի քննչական կոմիտեի երևան քաղաքի քննչական վարչության աջափնյակ և դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից երևան քաղաքի սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման ենթարկելու փաստով:
Այդ օրը 3 քաղաքացի` 2-ը դիմակավորած, ներխուժել են ամուսինների սեփական տուն, որպես զենք օգտագործվող դանակով, բռնություն են կիրառել ամուսինների նկատմամբ` պահանջելով գումար: Իրենց գործն անելուց հետո անօգնական ամուսիններին թողել են կապած, իսկ արդեն առավոտյան` կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով` նրանց տեղափոխել է արմենիա բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով` ստահակները հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



