ԱՄՆ-ում ոստիկանությունը արագության գերազանցման համար կանգնեցրել է կրտսեր եղբորը տուն տանող 11-ամյա աղջկան
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Տեխաս նահանգի Փասադենա քաղաքի ոստիկանությունն արագությունը գերազանցելու համար մեքենա է կանգնեցրել, որի ղեկին 11-ամյա աղջիկ է նստած եղել:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նրա հետ միասին մեքենայում գտնվել է նրա 10-ամյա եղբայրը: Մեքենան ընթացել է 79 կմ/ժամ արագությամբ, մինչդեռ այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կազմում է 56 կմ/ժամ:
Երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, աղջիկն ասել է, որ դա արդեն առաջին դեպքը չէ, երբ իրենք ինքնուրույն մեքենա են վարում:
Ինչպես պարզվել է, երեխաներն իրենց մորաքրոջ մոտ են եղել, որը հեռախոսով զրուցել է նրանց մոր հետ և հարցրել թե արդյոք աղջիկը կարող է եղբորն ինքնուրույն տուն հասցնել: Մայրը համաձայնություն է տվել: Երբ ոստիկանությունը երեխաներին տուն է ուղեկցել, մայրը հաստատել է, որ իսկապես թույլ է տվել նրանց մեքենա վարել:
Նրան մեղադրանք են առաջադրել երեխաներին երկու անգամ վտանգի մեջ թողնելու գործով: Նրան ազատ են արձակել գրավի դիմաց:



