Գերմանիայում սիրիացի փախստականը դատապարտվել է ազատազրկման՝ Դանիայում ահաբեկչական ակտ նախապատրաստելու համար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ռավենսբուրգ քաղաքի դատարանը 6.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել սիրիացի փախստականի, որը մեղադրվել է Դանիայում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում էAssociated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոյեմբերին Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա սիրիացու՝ Դանիայի սահմանը հատելու փորձի ժամանակ: Հետաքննության տվյալների համաձայն՝ նա փորձել է նյութեր հայթայթել զենք կամ պայթուցիկ պատրաստելու համար:
Դատարանի նյութերի համաձայն՝ փախստականը Գերմանիա է ժամանել 2015 թվականին և դրանից հետո ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության ազդեցության տակ:
Նշվում է, որ կասկածյալը պայթուցիկ սարքով ահաբեկչություն է նախապատրաստելիս եղել Կոպենհագենում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



