Իզմիրում ձերբակալվել է հարձակում նախապատրաստող ԻՊ 21 անդամ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իրավապահ մարմիններն Իզմիրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, ահաբեկիչները ծրագրել էին հարձակում իրականացնել հուլիսի 15-ին՝ ռազմական հեղաշրջման 1-ամյակի միջոցառումների ժամանակ:
Հաղորդվում է, որ դեռևս որոնվում է հինգ մարդ: Իրավապահ մարմինների գործողությունները շարունակվում են:
Թուրք իրավապահները հուլիսի 12-ին Քոնիայում իրականացրած գործողության արդյունքում ոչնչացրել էին ԻՊ 5 զինյալի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



