Ազատվեք կնճիռներից մեկ գիշերում
ЛАЙФՍպիտակաձավարը օսլայի և բուսական սպիտակուցների մեծ պարունակության շնորհիվ՝ խնամում է զգայուն մաշկը, շերտազատում է մահացած բջիջները, ձգում է կնճիռները: Ներկայացնում ենք 4 բաղադրատոմս, որոնք շատ կհավանես: Տնային պայմաններում երիտասարդացնող դիմակները կփոխարինեն կոսմետոլոգիական թանկարժեք պրոցեդուրաներին:
Գարեջրով դիմակ՝ մաշկի նրբության համար
Բաղադրիչները
- 2 ճ. գ. գարեջուր
- 2 ճ. գ. սպիտակաձավար
- 100 մլ կաթ
- 1 թ. գ. բուսական յուղ
Կիրառումը
Սպիտակաձավարը եփիր կաթով, ավելացրու գարեջուրը և յուղը: Թող շիլան 5 րոպե թրմվի կափարիչի տակ: Տաք խառնուրդը քսիր դեմքիդ, թող 30 րոպե, լվա տաք ջրով:
Սպիտակաձավարով սնուցող դիմակ
Բաղադրիչները
- 2 ճ. գ. սպիտակաձավար
- 1 ձվի դեղնուց
- 1 թ. գ. մեղր
- 1 թ. գ. ձիթապտղի յուղ
Կիրառումը
Բոլոր բաղադրիչները լավ խառնիր և քսիր մաշկիդ: Դիմակը թող մինչև ամբողջովին սառչի: Սնուցող խառնուրդը լվա նախ տաք, ապա սառը ջրով:
Ձգող դիմակ
Բաղադրիչները
- 25 գ սպիտակաձավար
- 50 մլ յուղոտ սերուցք
Կիրառումը
Սպիտակաձավարը խառնիր սերուցքին մինչև համասեռ զանգված դառնալը: Սերուցքն ըստ ցանկության կարելի է փոխարինել թթվասերով կամ կարագով, բայց ամենից լավ է սերուցքը: Դիմակը քսիր դեմքիդ մաքուր մաշկին, թող 15 րոպե: Զգուշությամբ մերսիր դեմքդ: Լվացվիր նախ տաք, ապա սառը ջրով:
Յուղով սկրաբ՝ սպիտակաձավարով
Բաղադրիչները
- 2 ճ. գ. սպիտակաձավար
- 2 ճ. գ. ձիթապտղի յուղ
Կիրառումը
Ձեռքերդ ընկղմիր նախ յուղի, ապա սպիտակաձավարի մեջ: Մերսիր դեմքիդ մաքուր մաշկը:
Պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր: Լվացվիր լվացվելու սովորական միջոցով: Երիտասարդացնող դիմակները 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում անել շաբաթական 3 անգամ 2 օրը մեկ:



