104-ամյա կնոջ երկարակեցության գաղտնիքը (լուսանկարներ)
ЛАЙФԲրիտանուհի Էյլին Էշին դժվար է զառամյալ անվանել՝ չնայած, որ նա արդեն 104 տարեկան է: Նա շատ ժպտերես է, ակտիվ կենսակերպի կողմնակից, վարում է վառ դեղին գույնի Mini Cooper մեքենա և արդեն 30 տարի է՝ զբաղվում է յոգայով:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, երկարակյաց ու կենսախինդ բրիտանուհին, ում կյանքի օրոք փոխվել է 23 վարչապետ և 4 միապետ, BBC-ի հետ զրույցում ասել է, որ ապրած տարիների համար «պարտական» է յոգային ու առողջ սննդակարգին: Բացի այդ, նա խորհուրդ է տվել ամեն օր մի քանի բաժակ կարմիր գինի խմել:
«Մկաններս դեռևս չեն ցավում: Հնարավոր է՝ դա տեղի կունենա, երբ ես ծերանամ: Շատ կուզեի իմանալ, թե դա երբ է տեղի ունենալու՝ միգուցե 105 տարեկանո՞ւմ»,- կատակով ասել է Էյլին, որը ծննդյան 104-րդ տարեդարձը նշել է անցած կիրակի:


1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



