ՄԱԶԵՐԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱԼԵՀԱՎԱՔՆԵՐ.
ЛАЙФՄեր նախնիները կարծում էին, թե մազերը յուրահատուկ ալեհավաքներ են, որոնք մարդկանց կապում են տիեզերքի հետ: Մազերի շուրջ պտտվող լեգենդներն ու առասպելները չեն դադարում նաև մեր օրերում: Citylife.am-ը փորձել է անդրադառնալ դրանցից առավել տարածված մի քանիսին՝ հասկանալու, թե որտեղ է վերջանում առասպելն ու ծնվում իրականությունը:
Հոգեբանների կարծիքով կարճ սանրվածքունեցողները բռնկվող են, հաճախ են հարձակվողական դիրք բռնում և կարող են չմտածված քայլեր անել: Երկար մազերից ազատվելու ձգտումը, հոգեբանների կարծիքով, ներքին ապստամբության արտացոլումն է: Երկար մազերը կարճ սանրվածքով փոխարինելը խոսում է մարդու մասին, ով պատրաստ է և ցանկանում է իր կյանքում ինչ-որ բան փոխել:
Տարածված կարծիք է, որ շիկահերները չեն փայլում խելքով: Իրականում, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Ամերիկյան հոգեբաններն այս հարցին լուծում տալու համար ինտելեկտուալ թեսթավորում են անցկացրել հազարավոր կանանց հետ. շիկահերների արդյունքը չէր զիջել սևահերների արդյունքներից:
Շիկահերներն ընդունակ չեն խորը զգացմունքների:
Տարածված է այն կարծիքը, թե սևահեր կանայք մեծ սեր և համակրանք են վայելում տղամարդկանց մոտ՝ շնորհիվ իրենց հմայքի և ինտելեկտուալ պատրաստվածության: Սական շիկահերների քրտնազատուկի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում արտադրվող կոպուլին ֆերմենտը հակառակ սեռի համար այս կանանց դարձնում է այնքան ցանկալի, որ տղամարդկանցից շատերը ինտելեկտի հարցն էլ մղում են հետին պլան՝ կարևորելով կանացիությունը: Սևահերներն ընդունակ են ամեն բան սրտին մոտ ընդունել, ինչն էլ ավելացնում է նրանց խնդիրները:
Ըստ ավստրիացի հոգեբաններից մեկի շագանակագույն մազեր ունեցող կանայք կրքոտ են, հիշաչար, երբեմն՝ քինախնդիր, իսկ տղամարդիկ՝ շուտ բռնկվող,սակայն հեշտ էլ նահանջող: Նրանք հիանալի ինտեգրվում են յուրաքանչյուր շրջապատ: Դա՝ հիմնականում շնորհիվ կենսասիրության և շփվող լինելու: Նրանք կարողանում են զսպել իրենց յուրաքանչյուր պարագայում:
Կարմրահերների ռեակցիան անկանխատեսելի է ամեն ինչում՝ սկսած սեքսուալ խաղերից: Համարվում է, որ «կարմրահերները» տղամարդկանց նենգորեն գայթակղողներ են ու նրանց սրտերը սառնարյունությամբ կոտրողներ։
Հոգեբանները կարծում են, որ մազերը ներկելիս մարդն ինչ-որ չափով փոխում է իր էությունը՝ նմանվելով այն գույնի բնորոշիչներն ունեցողներին, որն ընտրել է:



