Անդրես Ինիեստա. Մրցաշրջանը սկսվում է մաքուր էջից
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է 2017/18թթ. մրցաշրջանի մասին:
«Բոլորն անհամբերությամբ սպասում են գալիք մրցաշրջանին: Մենք մոտիվացված ենք: Ամեն ինչ սկսվելու է մաքուր էջից: Մենք կփորձենք նոր բարձունքների հասնել նոր մարզչի հետ: Ամեն ինչ պետք է ճիշտ անել:
Կարծում եմ, որ նոր գլխավոր մարզիչն ի զորու է թիմին հաջողությունների հասցնել: «Բարսելոնան» կպայքարի յուրաքանչյուր մրցաշարում: Մեզ համար երկրորդական մրցաշար գոյություն չունի:
Որոշները պարզապես դասվում են որպես ամենակարևոր: Սակայն, ես ինչպես ասացի, մրցաշրջանը սկսվում է մաքուր էջից»,- Ինիեստայի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



