Կյանքի յոթ դաս Օփրա Ուինֆրիից
ЛАЙФԱյս կինը կարող է մեզ մշտապես կյանք սովորեցնել, բայց նրանից հոգնելն անհնար է. չէ՞ որ խոսքն ամերիկացի տաղանդավոր հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի մասին է։ 63-ամյա հաղորդավարուհին հասել է անհավանական բարձունքների. նա համարվում է միակ միլիարդատեր սևամորթ կինը պատմության մեջ։ Ստորեւ ներկայացնում եք կյանքի յոթ դաս՝ Օփրա Ուինֆրիից։

1. Պատկերացրեք, թե ինչպիսին եք ուզում դառնալ
Երբ ես նայում եմ ապագային, դրանից աչքերս բոցավառվում են։ Ի՞նչ եք տեսնում, երբ նայում եք ձեր ապագային։ Դա կարևոր է, չէ՞ որ դուք տեսնում եք այն, ինչ ուզում եք ստանալ։ Երբ նայում եք ձեր ապագային, ձեր աչքերը բոցավառվո՞ւմ են։ Եթե այո, ապա դա այն է, ինչ դուք մտադիր եք ստանալ։ Եթե դուք ձեր ապագան տեսնում եք սովորական ու մոխրագույն, ապա դա հենց այն է, ինչ դուք ստանում եք։ Սկսեք պատկերացնել ու տեսնել, թե ինչպիսին եք ուզում դառնալ։
2. Կրքի ուժը
Կիրքը էներգիա է։ Զգացեք այն ուժը, որը գալիս է, երբ դուք կենտրոնանում եք ձեզ հետաքրքրող բաների վրա։ Կիրքը գալիս է, երբ դուք անում եք այն, ինչ սիրում եք։ Երբ դուք կիրք եք զգում՝ դուք կարող եք օրուգիշեր աշխատել։ Կիրքը ուժ է, վառելիք, որն անհրաժեշտ է ձեր հաջողության համար։ Գտեք ձեր կիրքը ու ձեր կյանքը նվիրեք դրա իրականացմանը։ Եվ կարևոր չէ, թե որքան ժամանակ դա կտևի։

3. Կենտրոնացեք դրական բաների վրա
Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, ու, վերջին հաշվով, ավելին ձեռք կբերեք։ Եթե դուք ձեր ուշադրությունը կենտրոնացնեք այն բաների վրա, ինչ չունեք, դուք երբեք ոչնչից չեք գոհանա։ Այն, ինչի վրա դուք կենտրոնանում եք, ավելանում է։ Եթե դրական բաների վրա կենտրոնանաք՝ ավելի շատ դրական բան կստանաք։ Եթե աղքատության ու թերությունների՝ ուրեմն դրանք կշատանան։ Սովորեք կյանքում գնահատել դրականը ու շնորհակալ լինել ամեն օրվա համար, եւ շատ շուտով ձեր տրամադրվածությունը կփոխվի, հետևաբար՝ կփոխվի նաև ձեր կյանքը։
4. Դուք պետք է փոխվեք
Մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ենք դառնալ, մնալով այնպիսին, ինչպիսին կանք։ Ավելի շատ բան ունենալու համար դուք պետք է ավելին դառնաք։ Ձեր կյանքում ոչինչ չի փոխվի, քանի դեռ չեք սկսել աճել։ Ի՞նչ եք անում ձեր ամենօրյա կյանքում այդ աճի ու փոփոխության համար։ Որքան դուք եք փոխվում, այդքան էլ ձեր կյանքը։ Եթե դուք շարունակում եք անել այն, ինչ միշտ, դուք կստանաք նույն արդյունքները, որոնք միշտ եք ստացել։ Այլ բան ակնկալելը խենթություն կլիներ։
5. Բոլորս էլ անհաջողություններ ունենում ենք
Արեք մի բան, որը ձեր կարծիքով չեք կարող անել։ Ձախողեք։ Նորից փորձեք։ Երկրորդ անգամ ավելի լավ կստացվի։ Մարդիկ, որոնք երբեք անհաջողություն չեն զգում, նրանք են, ովքեր չեն բարձրանում վեր։ Պատկերացրեք, որ փոքր երեխան քսան անգամ ընկնելուց հետո ասեր, որ քայլելն իր համար չէ։ Կյանքում դուք անհաջողություններ պարտադիր կունենաք, սխալներ կգործեք, կարող եք նույնիսկ վշտանալ, բայց պետք է նորից փորձեք։ Միայն նրանք անհաջողություններ չեն ունենում, ովքեր չեն փորձում դուրս գալ իրենց ներկա հարմարավետության գոտու շրջանակից։ Ծիծաղեք անհաջողության վրա, մինչև կհասնեք հաջողության։

6. Ավելացրեք ձեր պոտենցիալը
Կյանքի իմաստն այն է, որ ամբողջովին դառնաք այն մարդը, որը ձեզ վիճակված է դառնալ։ Արդյո՞ք դուք առավելագույնս օգտագործում եք ձեր պոտենցիալը։ 100 տոկոսով օգտագործո՞ւմ եք ձեր ունակությունները, գիտելիքներն ու տաղանդները, թե՞ դոփում եք նույն տեղում։ Կյանքի իմաստն աճն է, որպեսզի դառնաք այնպիսին, ինչպիսին պետք է դառնաք։ Ձեր նպատակն է՝ աճել այնքան, որպեսզի դուք կարողանաք օգնել մյուսներին։
7. Ավելի շատ բանի ձգտեք
Այն, ինչ Աստված է ձեզ համար կանխորոշել, շատ ավելին է, քան դուք կարող եք պատկերացնել։
Նայեք ձեր շուրջը. աշխարհում այնքան շատ մարդիկ կան, որոնք ապրում են իրենց հնարավորություններից ցածր, միայն որովհետև մեղքի զգացողությամբ են տառապում։ Ձեր արարիչը ձեզ հնարավորություն է տվել ունենալ լավագույնն այն ամենից, ինչ դուք կարող եք ունենալ ու դառնալ լավագույնը։ Լավագույնը հենց ձեզ համար է նախատեսված։ Եթե ոչ դուք, ապա ո՞վ։



