Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քաղաքագետը Թուրքիա-Հայաստան հարաբերություններում կանխատեսում է որոշակի փոփոխություններ

ПОЛИТИКА

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի փոփոխություններ կնկատվեն: Պարզապես, դրանք արագ տեսանելի չեն լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով Թուրքիայում է եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Էրդողանը Թուրքիայում իրականացվող քաղաքականության, այդ թվում` հայերի հանդեպ տարվող քաղաքականության շարժիչն էր: ՀայերÕ « հետ հարաբերությունները Թուրքիայի քաղաքականության առաջին տասնյակում չեն, այդ տասնյակի գրեթե բոլոր հարցերը քրդերի հետ են կապված: Ես տեսել եմ հրաշալի տեսարաններ Ստամբուլի հարապարկներում, քրդերը պարում էին, երգում: Նրանք մարդիկ են, ում հետ առաջին անգամ Թուրքիայում հաշվի են նստել ու իշխանություն են անցկացրել, դա շատ լուրջ է: Բայց ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերություններին, այլ մարդիկ են իրականացնելու, դրա համար էլ այն փոխվելու է: Եթե կոալիցիայում լինեն ազգայնականներ, վատ կլինի: Եթե քրդերը լ ինեն կոալիցիայի մեջ, նրանք կհանեն ազգային փոքրամասնությունների հարցը, դա էլ կարտացոլվի արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` քաղաքագետը նշեց, որ դրանք տապալեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսած ծրագիրը: «Այդ պլանի էությունն այն էր, որ փոխեն սահմանադրությունը և ղեկավարեն առնվազն ևս 10 տարի, եթե ոչ ավելի: Նա նախատեսել էր Թուրքիայի խորհրդարանում վերցնել 367 տեղ 550-ից, ինչը նշանակում էր, որ նրանք կարող էին սահմանադրական բարեփոխումներն անցկանցնել առանց հանրաքվեի: Ծայրահեղ դեպքում նրանց պետք կլիներ 330 տեղ և սահմանադրությունը կանցկացնեին հանրաքվեի միջոցով: Այդ պլանը տապալվեց, քանի որ 259 ձայն հավաքեցին, դա փաստոր են պլանի կանգն է, այն հնարավորությունների տապալումն է, որի հույսը նրանք ունեին»,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը ներկայացրեց Թուրքիայում քաղաքական իրավիճակի զարգացման իր մոտեցումները` նշելով մի քանի հավանական սցենարներ: «Առաջին տարբրակն այն է, որ կանցկացվեն նոր ընտություններ: Դա շատ ռեալ է, քանի որ շատ անկանխատեսելի ադյունքներ են գրանցվել այս ընտրություններին, որոնք ձեռնտու չեն ոչ մեկին: Դրանք ձեռնտու չեն, առաջին հերթին, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` (ԱԶԿ)-ին, որն իր թուլությունն 1 ցույց տվել, և էրդողանի հաջողությունը դրանից հետո պատկերացնելը դժվար է»,-հայտնեց Իսկանդարյանը:

Նրա խոսքով` երկրորդ տարբերակը երեք կուսակցությունների համախմբումն է, բացի ԱԶԿ-ից, որոնք կարող են ձևավորել փոքրամասնությունների կոալիցիան: Ինչն, ըստ քաղաքագետի, շատ դժվար է երևակայել, քանի որ ազգայնականներին ու քրդերին մի կողմում պատկերացնելը, գրեթե հնարավոր չէ: «Մնացած տարբերակները ԱԶԿ-ի միավորումն է մյուս երեք կուսակցություններից մեկի հետ: Վերջին տարբերակը, որ Էրդողանը կկարողանա տարբեր կուսակցություններից առանձին պատգամավորների գրավել իր կողմը և ձևավորել կառավարությունը, որը ևս քիչ հավանական է, բայց տեսականորեն հնարավոր է», -հայտնեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ` անկախ նրանից, թե որ ուժերի միջև կձևավորվի կոալիցիան, Էրդողանի առաջխաղացումը կանգնեցված է լինելու: «Մյուս երեք ուժերը դեմ են նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Էդրողանը կդադարի լինել միաբևեռ կառավող ու այն սուլթանը, ինչպիսին պատրաստվում էր լինել»,-ասաց քաղաքագետը:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարիներից հետոառաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակական կառավարություն կազմելու, ինչպես նաև իրուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай