Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հարցում. Մեծ կշիռ ունեցող մասնագիտություններից առաջինը տնտեսագիտականներն են

ОБЩЕСТВО

Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն իր բացման խոսքում նշել է, որ արդեն ամփոփվել են վարկանիշավորման արդյունքները եւ ընդգծել, որ գործընթացի նպատակը բուհերի թույլ եւ ուժեղ կողմերի վերհանման շնորհիվ համակարգին աջակցելն է: «Մենք պատրաստ ենք ներկայացնել համեմատական ցուցանիշներ տարբեր բուհերի համար, որպեսզի բուհերն իրենք կարողանան գնահատել սեփական խնդիրները եւ պլանավորեն, թե հետագա աշխատանքում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն»,- նշել է Արտակ Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկման ընթացքում ներկայացվելու է վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծությունը, գնահատման չափանիշները, արձանգրված  համակարգային խնդիրները /վերլուծությունն առաջիկայում հասանելի կլինի ԿՏԱԿ-ի կայքում/:

Բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը ներառում է 68 ցուցանիշներ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի տեսակարար կշիռ, որն էլ ամբողջացնում է ընդհանուր պատկերը:

Սոցիոլոգիական հետազոտության հիմնական նպատակն է  եղել պարզել ուսանողների բավարարվածությունը ՀՀ բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայություններից, պարզել դասախոսների ընդհանուր բավարվածությունը ՀՀ բուհերից, ինչպես նաեւ բացահայտել գործատուների բավարարվածությունը ՀՀ բուհերի շրջանավարտներից:

ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությանը մասնակցել է 62 բուհ, որից 50%-ը կազմել են պետական բուհերը, 43.5%-ը՝ ոչ պետական եւ 6.5%-ը՝ ՀՀ-ում գործող պետական մասնակցությամբ բուհերը: Մարզային բուհերը կազմել են ամբողջի 38.7%-ը, իսկ մասնաճյուղերը՝ 22.5%-ը:Հետազոտությանը մասնակցել է 1026 ուսանող: Ուսանողների 27%-ը եղել են արական սեռի, իսկ 73%-ը՝ իգական: Ուսանողների նվազագույն տարիքը կազմել է 18, իսկ առավելագույնը՝ 43: Հարցված ուսանողների 14.4%-ը բնակվում է գյուղական համայնքներում, իսկ 85.6%-ը՝ քաղաքային:

Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների 86.6%-ը կրթությունը շարունակում են նույն բուհում, իսկ՝ 13.4%-ը՝ նախընտրում են այլ բուհեր: Ուսանողների կողմից թվարկած՝ այլ բուհ տեղափոխման պատճառներից առավել մեծ կշիռ են ստացել՝ «որակյալ կթությունը»՝ 27.7%, «անձնական նախասիրությունը»՝ 25.5% եւ «բուհի հեղինակությունը»՝ 10.6%: Այլ պատճառների թվում են նաեւ «ուսման ցածր վարձը», «տվյալ մասնագիտությամբ այլընտրանքային բուհի բացակայությունը», «արտերկրում ուսումը սովորելու հեռանկարը», ինչպես նաեւ «մասնագիտության ընտրության» պատճառը: Համեմատաբար փոքր կշիռներ են ստացել «ծնողների եւ հարազատների խորհուրդ» եւ «բուհի կարգավիճակ» պատճառները: Մեծ կշիռ ունեցող մասնագիտություններից առաջինը  տնտեսագիտական մասնագիտություններն են, ապա՝ առողջապահական, հասարակագիտական, այնուհետեւ՝ ինֆորմատիկա եւ ՏՏ:

Ուսանողների կողմից առավել ցածր գնահատականներ են ստացել «Բուհի տարածքում ինտերնետի հասանելիության»` 10%, «Կարիերայի կենտրոնի աշխատանքներ»՝ 9%, եւ «Միջազգային մասնագիտական ամսագրերի եւ գիտական այլ ժողովածուների հասանելիություն»՝ 9% չափանիշները:  Բավարարվածության առավել բարձր գնահատական տրվել է «Մասնագիտական գիտելիքներ» եւ «Դասախոսների մասնագիտական պատրաստվածություն» չափանիշներին: Այս չափանիշներն առավելագույն բալով գնահատել են ուսանողների 61%-ը: «Կոռուպցիոն ռիսկեր» չափանիշը առավելագույն միավորով գնահատել են ուսանողների 60%-ը, իսկ բավարարվածության նվազագույն գնահատականով՝ ուսանողների 5%-ը: Ուսանողների բավարարվածությունը կրթական միջավայրից գնահատվել է հիմնականում բարձր։ Նրանց կողմից գնահատված բոլոր չափանիշներից առավել բարձր միջին գնահատական ստացել է «Մասնագիտական գիտելիքներ» չափանիշը:

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»