Հազվադեպ հիվանդությամբ տառապող 26-ամյա այս մոդելը որոշել է փոխել մարդկանց՝ գեղեցիկի ընկալումները
ЛАЙФՍառա Գերթսն ընդամենը 10 տարեկան էր, երբ նրա մոտ մաշկի հազվադեպ հանդիպող հիվանդություն ախտորոշվեց։ EDS կոչվող հիվանդության պատճառով նրա մաշկի վրա ծալքեր առաջացան, և ողջ մարմինը ճմրթված տեսք ստացավ։
26 տարեկան հասակում նա բավականին ծեր կնոջ տեսք ուներ։ Սակայն հենց այդ տարիքում էլ նա որոշեց հաղթահարել իր բարդույթներն ու աշխարհին ցույց տալ իր յուրահատուկ գեղեցկությունը։ Արդեն մոդել Սառա Գերթսը պատմում է․ «Նախկինում մաշկս ինձ անվստահություն էր հաղորդում, բայց հիմա կարծում եմ, որ այն ամենագեղեցիկ բանն է աշխարհում։ Ամեն անկատարելություն հատուկ է միայն տվյալ մարդուն․ այն պատմում է քո մասին՝ թե ով ես, ինչ տառապանքների ու տանջանքների միջով ես անցել»։
Գերթսը ծնվել է ԱՄՆ Մինեսոտա նահանգում, սակայն այժմ ապրում է Լոս Անջելեսում, ուր հատուկ առաքելություն է իրականացնում՝ փոխել մարդկանց՝ գեղեցիկի ընկալումները։
Ահա 26-ամյա մոդելի անչափ գեղեցիկ լուսանկարները։













