Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը պլաստիկ վիրաբուժությամբ բժշկական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ ունի

ОБЩЕСТВО

Շնորհիվ պլաստիկ վիրաբուժության մեծ ներուժի՝ Հայաստանում աստիճանաբար զարգանում է բժշկական տուրիզմը: Պլաստիկ վիրաբուժության նպատակով Հայաստան եկողների թվով առաջատարը Ղազախստանն ու Ռուսաստանն են: Ռուսաստանից եկողների 90 տոկոսը ռուսներ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոլորտի մասնագետները նշեցին, որ արտերկրից դիմելիությունը պայմանավորված է գին-որակ փոխհարաբերությամբ՝ հօգուտ այցելուի:

«Արտերկրից եկողները դիմում են գրեթե նույն վիրահատություններին, ինչ հայաստանցիները՝ քթի և որովայնի առաջնային պատի պլաստիկա, դեմքի ձգում, երիտասարդացում: Որակը չի զիջում  ամերիկյան կամ եվրոպական կլինիկաներում իրականացված վիրահատությունների որակին, բայց մի քանի անգամ ավելի մատչելի է: Հայաստանում պլաստիկ վիրահատության է գալիս հիմնականում սփյուռքի հայությունը, կան նաև այլազգիներ»,-ասաց Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ներկայում կան կազմակերպություններ, որոնք Հայաստանում բժշկական տուրիզմը զարգացնելու գործունեություն են իրականացնում: «Ինքս հանդիպումներ եմ ունեցել մի շարք կազմակերպությունների հետ, որոնք մարքետինգ են իրականացնում՝ հասկանալու, թե որ ուղղություններով կարող է Հայաստանում զարգանալ առողջապահական տուրիզմը»,-ասաց ասոցիացիայի նախագահը:

Բժշկական տուրիզմը զարգացնելու գործունեությամբ զբաղվող ընկերություններից է Հայաստանում iMed-ը: Ընկերությունը ստեղծել է բջջային հավելված, որի միջոցով աշխարհի տարբեր երկրներից կապ է ստեղծվում Հայաստանի պլաստիկ վիրաբույժների հետ: Օգտատերը հավելվածի միջոցով հնարավորություն ունի փնտրելու և գտնելու ցանկացած բժշկի: Հավելվածում կան նաև խաղային հնարավորություններ՝ փոխել, օրինակ, քթի ձևը և տեսնել, թե ինչ տեսք կունենա մարդն այդ քթով: Այնուհետև հավելվածի միջոցով օգտատերը կարող է  մանրամասները քննարկել բժշկի հետ:Հավելվածը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

«Եկողների թվով առաջին տեղում Ղազախստանն է, հետո Մերձմոսկովյան մոտակա քաղաքները, որտեղ գինն անհամեմատ ավելի բարձր է, հետևաբար ընտրում են մոտակա երկրները՝ Վրաստան, Հայաստան: Ռուսաստանից գալիս են թե հայերը, թե ռուսները, ընդ որում մեծամասնությունը ռուսներ են՝ 90 տոկոս: Մեծ հոսք կա նաև Ավստրալիայից և Նիդերլանդներից, այցելուների հիմնական մասը հայեր են: Եվրոպական երկրներից եկողներն, այնուամենայնիվ, այնքան էլ շատ չեն, կան դիմողներ Ֆրանսիայից, Անգլիայից, սակայն երկուսից երեք ամսում ընդամենը մեկ այցելու»,-ասաց IMed-ի գործադիր տնօրեն Հրաչյա Արշակյանը:

Արշակյանը, լինելով նաև պլաստիկ վիրաբույժ, նշեց, որ իր այցելուների մոտ 80 տոկոսը արտերկրից է:  Արտերկրյա այցելուների համար աշխատում են միջին շուկայական գներով, որոնք, այնուամենայնիվ, եվրոպական և ռուսական գներից 2-3 անգամ ավելի մատչելի են:

«Նաիրի» ԲԿ-ի և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի պլաստիկ և դիմածնոտային վիրահատության բաժնի վարիչ Հայկ Ենոքյանի կարծիքով, Հայաստանն ունի ներուժ բժշկական տուրիզմի հաշվին հարստացնելու պետբյուջեն: Սակայն այդ ուղղությամբ քայլերն իրականացվում են անհատական ձևով: «Ամեն բժիշկ փորձում է իր միջոցներով ավելացնել եկողների թիվը: Կարծում եմ, պետք է նաև պետության միջամտությունը, անհրաժեշտ է մշակել պետական ստրատեգիա»,-եզրափակեց Հայկ Ենոքյանը:

Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метро