Տասնյակ մարդիկ են տուժել Վենեսուելայում տեղի ունեցած բողոքների ընթացքում
ОБЩЕСТВОՎենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ Է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել Է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն Է ցույց տրվել 25 ցուցարարի: Ազգային գվարդիայի եւս յոթ մարտիկներ, կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասի տվյալներով՝ տուժել են մայրաքաղաքի Ալտամիրայի շրջանում ինքնաշեն պայթուցիկ սարքից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Կարաբոբոյի նահանգի Վալենսիա քաղաքում հրազենի վերքեր են ստացել ցույցի երկու մասնակիցներ, եւս մեկը՝ 16-ամյա դեռահաս, սպանվել Է: Այս մասին հաղորդել Է El Nacional թերթի Էլեկտրոնային տարբերակը: Ընդդիմության ներկայացուցիչները պատահածի համար մեղադրել են ազգային գվարդայի մարտիկներին:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում ընթանում են գործադիր իշխանության դեմ բողոքի՝ վերջին տարիների ընթացքում ամենախոշոր ակցիաները: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի վճիռները, որոնք ընդլայնում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունները եւ սահմանափակում են խորհրդարանի գործառույթները, որը վերահսկում են նրա քաղաքական հակառակորդները: Այդ ժամանակամիջոցում զոհվել Է 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը ձերբակալվել Է, հաղորդել Է ՏԱԱՍ-ը:



