Թուրքիայում բողոքում են սուլթան Էրդողանի դեմ
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի կենտրոնում հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնք առաջատար լրատվամիջոցների կողմից աննախադեպ են որակվել բազմամարդության պատճառով: Տասնյակ հազարավոր մարդիկ, այդպիսով, իրենց զորակցությունն են հայտնել Անկարայից Ստամբուլ տեղաշարժված Արդարության քայլերթին, որի մասնակիցները, ավելի քան 400 կմ տարածություն հաղթահարելով, հունիսի 15–ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի իրենց ձայնն էին բարձրացրել՝ վերջինիս մեղադրելով նախորդ տարվա պետական հեղաշրջումից հետո սկսված զանգվածային ձերբակալությունների, մարդկանց ապօրինաբար պաշտոնազրկելու և ընդհանրապես երկրում կատարյալ ավտորիտար ռեժիմ հաստատելու մեջ:
Նախագահ Էրդողանը, որին արևմտյան մամուլը կնքել է Թուրքիայի սուլթան, Եվրոպայի բարդ ու կամակոր երեխա և այլ անուններով, հայտարարել է, թե Արդարության քայլերթը հեղինակած Ազգային–հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը դուրս է եկել քաղաքական գործունեության սահմաններից՝ օժանդակելով ահաբեկչությանն ու համատեղ գործելով ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մինչդեռ կուսակցությունն ու դրա նախագահ Էիս Բերբերօղլուն, որ 25 տարվա բանտարկության է դատապարտվել (թուրքական հետախուզական մարմինների կողմից գաղտնի կերպով և բեռնատարներով Սիրիա ուղարկված զենքի գործին հանրային հնչեղություն տալու և պետական դավաճանություն գործելու մեղադրանքով), հերքում են իրենց հասցեագրված մեղադրանքները: Նրանք հայտարարում են, թե Էրդողանը բացարձակ ավտորիտար ռեժիմ է հաստատել երկրում և հեղաշրջումը մատի փաթաթան սարքած՝ զանգվածային զտումներ է իրականացնելով իր քաղաքական հակառակորդների շրջանում, միաժամանակ նաև բազում խնդիրներ ստեղծելով արտաքին քաղաքականության ասպարեզում:
Եվ իսկապես. անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել անցած տարվա պետական հեղաշրջման անվան տակ, ովքեր են եղել դրա կազմակերպիչներն ու ինչ նպատակներ են հետապնդել, այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի նախագահն այն օգտագործում է բացառապես իր իշխանությունը բյուրեղացնելու և ցանկացած առողջ ձայն երկրում լռեցնելու նպատակով: Հակառակ պարագայում չէր կարող այնպես լինել, որ նա և Թուրքիայի հետախուզական մարմինները չիմանային մի դավադրության մասին, որին արդեն իսկ այդ գործով բանտարկված 50000 քաղաքացիներ և աշխատանքից ազատված 100000 սովորական մարդիկ մասնակցեին:
Այդ պատճառով էլ քաղաքագետները համոզված են, որ ոչ ոք Էրդողանի որևէ փաստարկ ճշմարտոթյան տեղ չի ընդունի: Ավելին՝ կարծում են, որ այս ակցիան Էրդողանի իշխանության դեմ նետված ամենահուժկու և դեռ հեռուն գնացող մարտահրավեր էր: Էրդողանի, որն այս ընթացքում հասցրել է նախկին արտգործնախար Դավութօղլուի՝ զրո խնդիրներ հարևանների հետ կարգախոսը վերածել զրո հարևան, բազում խնդիրներ ոչ միայն հարևանների հետ իրողության: Համենայն դեպս, Թուրքիայի ընդդիմադիր շրջանակներում պնդում են, որ նա արմատապես է փչացրել հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ–ի, Իսրայելի, չնայած ներկայիս սիրախաղին՝ Ռուսաստանի հետ, շարունակում է Սիրիայում անհասկանալի քաղաքականություն, իսկ Իրանի հետ առնվազն ոչ բարեկամական հարաբերություններ վարել, կատարյալ շփոթ է ստեղծել Արաբական լիգայի և Ծոցի բոլոր երկրների հետ՝ պաշտպանելով Քաթարին, «Մահմեդական եղբայրներին» և այլն: Նա, ասես, Թուրքիայի մահը տենչի, մենք Էրդողանի խելագարությանը հանձնելու երկիր չունենք՝ պնդել են Արդարության քայլերթի մասնակիցները, խոստանալով չդադարեցնել պայքարը:
Գոհար Սիմոնյան
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть



